Նոյեմբերի 4-ին Բաթումիում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանից չվերահակվող Աջարիայի Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն, գրում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական եղբայրական կապերի և ռազմավարական գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է ՀՀ և ԱԻՀ միջև տնտեսական և գործարար կապերի ընդլայնման ու ակտիվացման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել հայկական ընկերությունների ներգրավվածությունը Աջարիայում իրականացվող ծրագրերում, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով կազմակերպել համատեղ գործարար հանդիպումներ և համաժողովներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ The post ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Զուրաբ Պատարաձեին appeared first on AliQ Media .