Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղից երիտասարդ կինոռեժիսոր Լուսինե Նուրջանյանի «The World Forgot to Take Me» («Աշխարհը մոռացավ ինձ տանել») վավերագրական ֆիլմի նախագիծը Քութայիսիի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանացել է ֆինանսական աջակցության և մի շարք մրցանակների։ Մասնավորապես՝ նա ստացել է 5000 լարիի ֆինանսական աջակցություն՝ ֆիլմի հետագա զարգացման համար, UNFPA-ի և Շվեդիայի դեսպանատան մրցանակ՝ մարդու իրավունքների թեման բարձրաձայնելու համար, ինչպես նաև հրավեր Ռոտերդամի միջազգային կինոփառատոնից՝ ֆիլմը ներկայացնելու հնարավորությամբ։ Բացի այդ, Քութայիսիի փառատոնը նրան հնարավորություն է տվել ավարտված աշխատանքը ներկայացնել հաջորդ տարվա փառատոնում։ Լուսինեի խոսքով՝ հաղթանակի պահն այնքան հուզիչ էր, որ սկզբում նույնիսկ դժվարանում էր խոսել։ «Հաղթանակի պահին հույզերս այնքան ուժեղ էին, որ դժվարանում էի խոսել։ Այդ պահը միաժամանակ անսպասելի էր, հուզիչ և դժվար ընկալելի։ Նույնիսկ հիմա՝ հաղթանակից մի քանի օր անց, դեռ փորձում եմ ամբողջությամբ գիտակցել տեղի ունեցածը»,– պատմում է երիտասարդ կինոռեժիսորը։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Լուսինեն նշում է, այս ձեռքբերումները միայն մրցանակներ կամ ֆինանսական աջակցություն չեն, դրանք նաև տարիների աշխատանքի, որոնումների, մասնագիտական աճի և սեփական կինոլեզուն գտնելու ճանապարհի կարևոր գնահատական են։ «Երբ տարիներ շարունակ աշխատում ես, սովորում, կասկածում ու փորձում գտնել քո սեփական կինոլեզուն, շատ կարևոր է զգալ, որ քո գաղափարը լսելի է դարձել միջազգային հարթակում և արժանացել մասնագիտական ուշադրության։ Հաղթանակն ինձ մեծ վստահություն է տալիս, բայց միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն։ Ես հասկանում եմ, որ առջևում դեռ շատ աշխատանք կա։ Այս հաղթանակն ինձ համար ոչ թե ավարտ է, այլ նոր փուլի սկիզբ և քայլ դեպի հաջորդ ձեռքբերում»,– նշում է Լուսինեն։ Լուսինեն իր ստեղծագործական ճանապարհը սկսել է GIPA Media Lab-ից, իսկ այժմ սովորում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) աուդիովիզուալ արվեստի ֆակուլտետի ավարտական կուրսում։ Նրա ֆիլմը խոսում է հիշողության, կորստի, մարդկային պատմության մասին՝ հանդիսատեսին թողնելով սեփական հարցերի ու մեկնաբանությունների հետ։ «Ֆիլմի գաղափարը ծնվեց մի հանդիպումից, որն առաջին հայացքից սովորական էր թվում։ Մի ռեստորանում տեսա խրտվիլակի վերածված եղնիկի ֆիգուր։ Այդ պահն ինձ ստիպեց մտածել՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ կյանքն ավարտվում է, և ինչո՞ւ են մարդիկ փորձում պահպանել այն, ինչն այլևս գոյություն չունի։ Ի՞նչ ենք իրականում պահպանում՝ պատկե՞րը, հիշողությո՞ւնը, թե՞ մեր սեփական վախը կորստից»,– պատմում է Լուսինեն։ Հենց այդ հարցերն էլ դարձան «The World Forgot to Take Me» ֆիլմի ստեղծման մեկնակետը։ Այն զարգանում է որպես էսսեիստական վավերագրական ֆիլմ, որտեղ հեղինակը չի փորձում հանդիսատեսին մատուցել պատրաստի պատասխաններ կամ պարտադրել սեփական տեսակետը. «Ես չեմ ուզում իմ տեսակետը պարտադրել հանդիսատեսին կամ ֆիլմի վերջում տալ միանշանակ պատասխան։ Կարծում եմ՝ կինոյի ուժերից մեկն այն է, որ այն կարող է հարց առաջացնել, անհանգստացնել, ստիպել վերանայել սեփական պատկերացումները։ Եթե ֆիլմը դիտելուց հետո մարդը մի պահ կանգ առնի ու մտածի այն մասին, թե ինչն է իրականում մնում կյանքից հետո և ինչու ենք փորձում պահպանել այն, ինչն այլևս չկա, ապա դա ինձ համար արդեն իսկ մեծ ձեռքբերում կլինի»: Ֆիլմի գաղափարական զարգացումն ընդգրկել է նաև մարդու իրավունքների, պատմության և հիշողության թեմաները։ Դրանում իր տեղն ունի նաև Լենինի կերպարը, որը ևս հեղինակի ուսումնասիրության մի մասն է։ Այս թեմատիկ շերտի համար նախագիծն արժանացել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Շվեդիայի դեսպանատան մրցանակին։ Երիտասարդ ռեժիսորի համար հատկապես հետաքրքիր է, թե ինչպես կընկալվի ֆիլմը տարբեր երկրների և մշակույթների հանդիսատեսի կողմից։ Նրա համոզմամբ՝ նույն պատկերներն ու կերպարները տարբեր պատմական ու մշակութային միջավայրերում կարող են բոլորովին այլ հարցեր ու մեկնաբանություններ առաջացնել։ Լուսինեն չի ակնկալում, որ բոլոր դիտողները ֆիլմը նույն կերպ կհասկանան կամ նույն եզրակացություններին կհանգեն, նա ընդգծում է` ընդհակառակը՝ հենց տարբեր ընկալումներն են նրա համար ֆիլմի միջազգային ճանապարհորդության կարևոր մասը։ «Ես ուզում եմ, որ ֆիլմը ճանապարհորդի ինձնից անկախ և յուրաքանչյուր նոր հանդիսատեսի հետ նոր իմաստներ ձեռք բերի։ Որպես երիտասարդ կինոռեժիսոր՝ ինձ համար մեծ պատասխանատվություն է աշխատանքս ներկայացնել միջազգային հարթակներում։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպես այն կընկալվի տարբեր մշակութային և պատմական համատեքստերում։ Ավելի կարևոր է, որ ֆիլմը դիտելուց հետո շարունակի ապրել հանդիսատեսի մտքում»,– ասում է նա։ Նշենք, որ GIPA Media Lab-ը Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի մեդիա կրթական հարթակներից է, իսկ Քութայիսիի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի փիթչինգը հնարավորություն է տալիս կինոռեժիսորներին ներկայացնել իրենց դեռևս մշակման փուլում գտնվող նախագծերը, ստանալ մասնագիտական արձագանք և գտնել ֆինանսավորման ու միջազգային համագործակցության հնարավորություններ։ The post Ջավախքցի երիտասարդ կինոռեժիսորի ֆիլմը՝ շուտով Ռոտերդամի էկրաններին appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ջավախքցի երիտասարդ կինոռեժիսորի ֆիլմը՝ շուտով Ռոտերդամի էկրաններին
Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղից երիտասարդ կինոռեժիսոր... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Վրաստանում եղանակը կվատթարանա
AliQ Media / 1 hour ago

Ազգային ուսումնական օլիմպիադայի գրանցման փուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին
AliQ Media / 2 hours ago

Թամար Բագրատիոնին Հռոմի Պապին Փոկայի եկեղեցում պատրաստված հուշանվեր է նվիրել
AliQ Media / 3 hours ago

Վրաստանը դեռևս չի համապատասխանում էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթին. ԵՄ
AliQ Media / 3 hours ago
Related coverage

Иамзе Мсхвилидзе: 17 лет пути, посвященного обучению и вдохновению
JNEWS / 1 hour ago

Первая леди Грузии подарила папе римскому керамику ручной работы из монастыря в Джавахети
JNEWS / 3 hours ago

В этом году из Грузии было выслано 3170 иностранцев
JNEWS / 4 hours ago

В Грузии в 2027 году повысят зарплаты работникам государственного сектора
JNEWS / 4 hours ago