ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը, գյուղացիների խնդիրներին և գազի գնին։ «Ամենաշատը դուք և ձեր կառավարությունն եք հայտարարել, որ Ռուսաստանի հետ մոտ եք, Պուտինի հետ ամենաշատը դուք եք զանգում։ Եթե այդ հարաբերությունները լավ են, գազը չթանկանա՝ դրա պատասխանատուն էլ դուք եք։ Թանկացավ՝ դրա պատասխանատուն էլ դուք եք։ Հիմա գյուղմթերքը չի արտահանվում՝ դրա պատասխանատուն էլ դուք եք։ Ու՞մ վրա եք մեղքը բարդում, դա չեմ կարողանում հասկանալ»,- նշել է Մանուկյանը։ Ի պատասպան նախարարը նշել է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հաշվեկշիռը ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ մոտ 700 միլիոն դոլարի էր, իսկ այժմ այն հասել է շուրջ 1 միլիարդ դոլարի բացասական ցուցանիշի։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցելիս մի շարք երկրներ ավելի մեծ աջակցություն են ստացել, քան իրենք են ներդրել միության մեջ՝ ընդգծելով, որ նույն սկզբունքով Հայաստանը ևս պետք է ավելի մեծ տնտեսական օգուտ ստանար ԵԱՏՄ-ից։ «Եթե գազի գինն այն է եղել, որ պետք է դրա փոխարեն էժան գազ ստանանք, ապա եկեք չասենք՝ էժան գազ։ Մենք փողի փոխարեն ստացել ենք բնամթերք։ Ինձ համար պետք է ընդունելի լինի ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ։ Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ՝ գումարած 20 դրամի ինքնիշխանություն»,- հայտարարել է Պապոյանը։ The post Եթե գազի գինը բարձրացել է, դրա պատասխանատուն էլ դուք եք․ Մանուկյանը՝ Պապոյանին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե գազի գինը բարձրացել է, դրա պատասխանատուն էլ դուք եք․ Մանուկյանը՝ Պապոյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Մոսկվայում հաջորդ շաբաթ կորոշեն Երևանի ճակատագիրը. Թուրքիայի հարցով Փաշինյանը լավատես է
Alpha News / 20 minutes ago

«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է
Alpha News / 36 minutes ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
Alpha News / 1 hour ago

Փաշինյանը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ
Alpha News / 2 hours ago
Related coverage

Եթե ԵԱՏՄ-ի ասած գազի գնի 69%-ով թանկանա, սահմանին գինը կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3%-ով կազդի
24TV / 24News / 5 minutes ago

Միլիոնավոր դրամների չարաշահումներ և զինված խումբ․ ինչ են բացահայտել ՀԿԵ-ի աուդիտները
Factor.am / 8 minutes ago

Papoyan disagrees with the EAEU report. In case of exit, GDP will decrease by 1.5%.
Noyan Tapan TV / 13 minutes ago

Մեսրոպ Մանուկյանը՝ արբանյակների ծրագրի մասին. «3.2 միլիարդ ծախսվել է, գոնե հասկանանք՝ այդքան գումարի օգուտ եղե՞լ է ժողովրդին»
Aravot / 28 minutes ago