ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից: Դեսպան Բուշը Հալլե/Զաալեի Նախապատմության թանգարանի տնօրեն պրոֆեսոր Մելլերի և Գյոթե ինստիտուտի նախագահության անդամ դոկտոր Կիրմզեի հետ բացել է Գյոթե ինստիտուտի տնօրեն դոկտոր Քյուլինգի և մշակութային գործընկերների համագործակցությամբ կազմակերպված ցուցադրությունը։ Եվրոպական մշակութային պատմության այս բացառիկ նմուշը Երևանում կցուցադրվի մինչև նոյեմբերի 29-ը։ —00—ԼԱ The post ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է appeared first on 24News .