Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին նոյեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրի գրասենյակը։Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակի վերջին զարգացումները, մասնավորապես՝ լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը։ Այս համատեքստում Կատարի էմիրը և ԱՄՆ նախագահը քննարկել են միջազգային ջանքերի վերջին զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի ձեռնարկած ջանքերը՝ շահագրգիռ կողմերի միջև տեսակետները մոտեցնելու և բանակցային գործընթացին աջակցելու համար՝ ճանապարհ հարթելով ճգնաժամին վերջ դնելու և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու համապարփակ համաձայնագրի համար։ Էմիրը նաև ընդգծել է երկխոսությունը շարունակելու և դիվանագիտական ​​միջոցներ կիրառելու կարևորությունը՝ վեճերը լուծելու, տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու, նավագնացության ազատությունն ու էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար։ Կատարը միջնորդի դեր է ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Թեհրանը պարբերաբար կատարցի միջնորդների միջոցով Վաշինգտոնին առաջարկներ է փոխանցում։ —00—ՄԱ The post Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը appeared first on 24News .