azatutyun.am Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջով զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում 448 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Deutsche Welle-ն։ Նոյեմբերի 5-ին երկրի տարբեր քաղաքներում անցկացված ցույցերին, ըստ Ներքին գործերի նախարարության, մասնակցել է շուրջ 575 հազար մարդ, մինչդեռ արհմիությունները մասնակիցների թիվը գնահատում են 1,6 միլիոն։ Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և ավերածություններով։ ՆԳՆ-ի տվյալներով՝ ամբողջ երկրում հրկիզման 86 դեպք է արձանագրվել, վնասվել են նաև դպրոցներ, կան տուժածներ։ Արհմիությունները պահանջում են նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով։ Ներկայումս Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը կազմում է շուրջ 1867 եվրո՝ մինչև հարկերի պահումը։ Հոկտեմբերի վերջին ևս Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացվել՝ կենսապայմանների թանկացման և կրթական համակարգի խնդիրների դեմ։ Այդ ժամանակ ձերբակալվել էր շուրջ հազար մարդ։ The post Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել | azatutyun.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման ծրագիր են ընդունել | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է 22.5 մլն դրամի վնասը
Infocom / 1 hour ago

Մելանյա Թրամփն ընդունել է Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
Infocom / 1 hour ago
Related coverage

Today, they will try to elect a president again in the Constitutional Court.
Noyan Tapan TV / 23 minutes ago

Էդգար Շաթիրյանի թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում անակնկալ չէր, իրավունք ունի
24TV / 24News / 42 minutes ago

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ին կարող են գալիք շաբաթ զրկել ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում
PanArmenian / 1 hour ago

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Shant News / 1 hour ago