Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Իջևան համայնքի և ֆիզիկական անձանց՝ Գետահովիտի համայնքապետարանի՝ 329 քմ մակերեսով վարչական շենքի և 0.15927 հա հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը: Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզված հանգամանքների հիման վրա Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. Հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (փողերի լվացում) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը) հատկանիշներով: 2026 թվականի օգոստոսի 20-ին վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ: Ա.Ա.-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառված է վարչական հսկողություն և գրավ՝ 5.000.000 դրամի չափով: The post Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման ծրագիր են ընդունել | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է 22.5 մլն դրամի վնասը
Infocom / 1 hour ago

Մելանյա Թրամփն ընդունել է Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել | azatutyun.am
Infocom / 1 hour ago
Related coverage
Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը
168 Jham / 10 minutes ago
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի
168 Jham / 16 minutes ago

Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ
1in.am / 46 minutes ago

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գետահովիտի համայնքապետարանի շենքի վարձակալության պայմանագիրը
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago