Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 6-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 110 կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Հայ ծանրորդի երկամարտի նախնական հայտը 420 կգ է: Նույն քաշն է հայտավորել նաև իրանցի Ալիրեզա Նասիրին, իսկ ավելի շատ՝ միայն մեկ ըմբիշ՝ օլիմպիական չեմպիոն, ուզբեկ Ակբար Ջուրաևը: 110 կգ քաշային կարգի A կարգի մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը, Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ) 22-րդն էր, Մարտին Պողոսյանը (85 կգ) 23-րդն էր, Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ) 17-րդն էր, իսկ Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել։ Դավիթ Եղիազարյան