Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունն ապօրինի արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ՝ պետությանը պատճառելով 22 մլն 561 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 մլն 561 հզր ՀՀ դրամի վնասը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
Factor.am / 33 minutes ago

Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
Factor.am / 45 minutes ago

Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
Factor.am / 50 minutes ago

Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
Factor.am / 56 minutes ago
Related coverage
Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով. Ժաննա Անդրեասյան
Aravot / 12 minutes ago

Գազի գինը ՀՀ-ի համար էժան չէ, շատ բան ենք տալիս ԵԱՏՄ-ին, շատ բան էլ պիտի ստանանք. Պապոյան
24TV / 24News / 23 minutes ago
Ապօրինի ձեռնարկատիրությամբ պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
168 Jham / 25 minutes ago

Պապոյանը ռուսական շուկայի սահմանափակումները կապում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ
Azatutyun / 30 minutes ago