ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության ժամանակավոր կասեցման հարցը։ «Ավելի հստակ՝ խոսքը ձայնի իրավունքից զրկելու մասին է՝ մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրության համապատասխան հոդվածով»,- նշել է նա։ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատու է կազմակերպության օրակարգի համար։ Նա նշել է, որ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, սակայն հանրության համար ամենաքննարկվողներից մեկը կարող է լինել։ «Կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին նախորդելու է արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, բայց հանրության համար կարող է ամենահետաքրքիրը լինել, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է»,- նշել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Նոր հնարավորություններ, անսպասելի լուրեր և կարևոր որոշումներ․ նոյեմբերի 6-ի աստղագուշակը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Factor.am / 43 minutes ago

Армению могут лишить права голоса в ОДКБ уже на следующей неделе — МИД РФ
Sputnik Armenia / 1 hour ago

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ
168 Jham / 1 hour ago

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը
Shant News / 1 hour ago