Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Չորրորդ տուրում երևանյան ակումբը մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի գավաթակիր «Տորենսեին», որը հանդես է գալիս երկրի երկրորդ լիգայում ( տեսանյութ ): Մինչև ավելացված ժամանակի երրորդ րոպեն հյուրերն առջևում էին հաշվի մեջ, սակայն ցավալի պարտություն կրեցին։ Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Տորենսեի» կուբացի հարձակվող Ժորժե Ագիրեն, որը 12 րոպե անց կարմիր քարտ ստացավ կոպիտ խախտման համար։ Քանակական առավելություն ստացած «Արարատ-Արմենիան» առաջին խաղակեսի վերջնամասում հավասարեցրեց հաշիվը։ 41-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ Կարեն Մուրադյանը։ 58-րդ րոպեին երևանյան ակումբին հաշվի մեջ առաջ մղեց մոզամբիկցի պաշտպան Բրունո Վիլսոնը։ 76-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Արարատ-Արմենիայի» բրազիլացի դարպասապահ Ժոաո Բրավիմը։ Վերջնամասում դաշտի տերերը մեծ ճնշում էին գործադրում Հայաստանի չեմպիոնի դարպասին և կարողացան հասնել հաղթանակի։ «Տորենսեն» երկու գոլ խփեց ավելացված ժամանակում։ Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրերում «Արարատ-Արմենիան» պարտվել էր չեխական «Սպարտա Պրահային» (1:4), լեհական «Յագելոնիային» (1:3), նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0:4) և առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ հյուրընկալվելով ավստրիական «Զալցբուրգին»: Լիգայի փուլում երևանյան ակումբը մրցելու է նաև նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ: Եվրոպա լիգա, չորրորդ տուր «Տորենսե» (Պորտուգալիա) – «Արարատ-Արմենիա» (Հայաստան) ՝ 3:2 Ժորժե Ագիրե, 13, Խավի Վասկես, 90+3, Մուսա Դրամե, 90+5 – Կարեն Մուրադյան, 41, Բրունո Վիլսոն, 58 Հեռացումներ` Ժորժե Ագիրե, 25 («Տորենսե») – Ժոաո Բրավիմ, 76 («Արարատ-Արմենիա») Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Չորրորդ տուրում երևանյան ակումբը մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի գավաթակիր «Տորենսեին», որը հանդես է գալիս երկրի երկրորդ լիգայում (տեսանյութ): Մինչև ավելացված ժամանակի երրորդ րոպեն հյուրերն առջևում էին հաշվի մեջ, սակայն ցավալի պարտություն կրեցին։ Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Տորենսեի» կուբացի հարձակվող Ժորժե …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 3 hours ago

Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Factor.am / 4 hours ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
Factor.am / 4 hours ago

Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
Factor.am / 4 hours ago
Related coverage

Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ
Aravot / 4 hours ago

Պորտուգալիան հրաժեշտի շքեղ արարողություն կկազմակերպի Ռոնալդուի պատվին
Shant News / 4 hours ago

Երեկ ՀՖՖ արտահերթ ժողովում ՀՖՖ նախագահի համար հանվեց հայերեն իմանալու և 1 տարի ՀՀ-ում բնակված լինելու կետը․Թաթուլ Հակոբյան
168 Jham / 5 hours ago

Հենրիխ Մխիթարյանը բարձրացել է ՈւԵՖԱ-ի մրցաշարերում անցկացրած խաղերի թվով պատմական վարկանիշի 13-րդ տեղ
Alpha News / 5 hours ago