ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը: Այս մասին հայտնում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով հենց Ռեզայիին։Ուղերձի բովանդակությունը չի հրապարակվում։Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նա Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հետպատերազմյան, ինչպես նաև անվտանգության հարցեր:Ինչպես նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտության դադարեցման համար:Այսօր Կրեմլում Պուտինը հանդիպել է Ռեզայիի հետ: Բանակցությունները տեղի են ունեցել Սենատի պալատում։ Ռուսական կողմից դրանց ներկա են եղել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը:Նոյեմբերի 2-ին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ տեղի է ունեցել Պուտինի և Ռեզայիի հեռախոսազրույցը: Գլխավոր թեմաներից մեկը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն էր։ Կողմերը նաև նշել էին ՌԴ-ի և Իրանի ռազմավարական գործընկերությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից մշակված գործողությունների ծրագրի հիման վրա:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մոսկվայումկայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային թեմատիկային վերաբերող հարցեր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռեզային Պուտինին փոխանցել է Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նա Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հետպատերազմյան, ինչպես նաև անվտանգության հարցեր:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Քաղաքական խոստումներ` տնտեսության հաշվին․ ինչո՞ւ է կրճատվում արտահանման աջակցությունը
Sputnik Armenia / 1 hour ago

Хуситы обвинили Саудовскую Аравию в ударах по рынку на юго-западе Йемена
Sputnik Armenia / 1 hour ago

Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
Sputnik Armenia / 1 hour ago

Католикос Арам I обсудил с послом в Ливане внутриполитическую ситуацию в Армении
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

#Ուղիղ . ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Hraparak / 7 minutes ago

Լուրեր 21:00 | ԵԱՏՄ, արտահանում, գազի սակագին ու խցանումներ․ ինչ հարցեր բարձրացվեցին ԱԺ-ում
Public Television of Armenia — 1Lurer / 17 minutes ago

Հայաստանն իր գլխի տերը չէ․ մեզ թույլ չեն տալիս ինքնուրույն քաղաքականություն վարել
Noyan Tapan TV / 19 minutes ago

Դանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»
24TV / 24News / 27 minutes ago