Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Վատիկանի ներկայացուցչին․ «Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 5 Նոյեմբեր 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ հանդիպում մը ունեցաւ Վատիկանի ներկայացուցիչ Ֆլավիօ Փաչէ արքեպիսկոպոսին հետ։ Հանդիպման ընթացքին, Վատիկանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գործակցութեան առաւել զարգացման առընթեր, անդրադարձ կատարուեցաւ նաեւ Անտիոքի Ասորի Պատրիարքութեան եւ Հնդկաստանի Ասորի Եկեղեցւոյ միջեւ գոյութիւն ունեցող ներկայ տարակարծութիւններուն եւ անոնց հետեւանքներուն՝ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու ընտանիքին եւ Կաթոլիկ Եկեղեցւոյ միջեւ տարիներէ ի վեր շարունակուող աստուածաբանական երկխօսութեան վրայ։ Նոյն օրը Նորին Սրբութիւնը ընդունեց նաեւ Լուտերական Եկեղեցիներու Խորհուրդի միջ-եկեղեցական յարաբերութեանց պատասխանատու Վերապատուելի Տիրք Լէյնճ։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ նետելու միջ-եկեղեցական շարժումին վրայ եւ անդրադառնալու անոր մէջ լուտերական եկեղեցիներու բերած կարեւոր նպաստին։ Ընդհանուր քարտուղարը առաջարկեց Հայրապետին՝ աստուածաբանական ու բարոյագիտական հարցերու շուրջ քննարկման հանդիպումներ կազմակերպելու Լուտերական Եկեղեցիներու Խորհուրդին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջեւ։ Ան նաեւ ուզեց իմանալ Նորին Սուրբ Օծութեան տեսակէտը՝ լուտերական եկեղեցիներու եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու միջեւ աստուածաբանական հարցերու քննարկման նուիրուած նախաձեռնութեան գծով։ Վեհափառ Հայրապետին հանդիպեցաւ նաեւ Հին Կաթոլիկ Եկեղեցւոյ ներկայացուցիչ Քրիստոֆ Շուլերը՝ առաջարկելով, որ տարիներ առաջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ սկսած բարոյագիտական հարցերու շուրջ քննարկումները շարունակուին։ Յայտնենք, որ վերոնշեալ անձերը կը մասնակցին Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունեցող միջ-եկեղեցական միջազգային համաժողովին»։ —00—ՍՊ The post Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Վատիկանի ներկայացուցչին․ «Այս առաւօտ՝ Հինգշաբթի, ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
24TV / 24News / 21 minutes ago

Նիկոլը տեռորիստի պես է մտածում՝ բռնի մեր առաջնորդներին ու հետո ասի՝ եկեք բանակցենք, չի՛ լինի
24TV / 24News / 30 minutes ago

Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
24TV / 24News / 30 minutes ago

Արաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցը
24TV / 24News / 36 minutes ago
Related coverage

Հայագիտության միջազգային մրցույթում հաղթել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ներկայացուցիչը
Sputnik Armenia / 20 minutes ago

Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Վատիկանի ներկայացուցիչը
Aravot / 23 minutes ago

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ
168 Jham / 24 minutes ago

Armenian opposition forms alliance against plan to amend constitution following Karapetyan arrest
OC Media / 6 hours ago