ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իրավիճակը բարդ է, միամիտ գնահատականներ չի կարելի տալ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը` մեկնաբանելով գրանցված ու դեռ կանխատեսվող գնաճի ցուցանիշները։12-ամսյա գնաճը, պաշտոնական տվյալներով՝ 2026թ–ի հոկտեմբերին 2025-ի հոկտեմբերի նկատմամբ կազմել է 4.3 տոկոս։ Բայց սա միջինացված ցուցանիշն է։ Իրականում որոշ ապրանքների ու ծառայությունների գներն աճել են տոկոսային երկնիշ արտահայտությամբ։Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ հատկապես կտրուկ են թանկացել առաջի անհրաժեշտության պարենային ապրանքները։ Մասնավորապես՝ տավարի միսը թանկացել է 22.2%–ով, գառան միսը` 11.1, հավինը` 5.3 %–ով, ձուն` 19.4 %։ Ձավարը թանկացել է 13.5 %–ով, հնդկացորենը` 8.9, մակարոնեղենը` 5.4 %–ով։ Թանկացել են նաև հագուստը` 53 %–ով, կոշկեղենը` 2.2%–ով, կենցաղային ապրանքներնը` 8.7 %–ով։ Պակաս տպավորիչ չէ նաև վառելիքի թանկացումը. Բենզինը պաշտոնաան վիճակագրության համաձայն, թանկացել է 17.3, դիզվառելիքը` 37.3, հեղուկ գազը` 52.4%–ով:Կարեն Ադոնցի խոսքով` գնաճի այս ընթացքը կանխատեսելի էր ու առայժմ ընթանում է սպասված սցենարով։Ունենք արդյունաբերությամբ զբաղվող 3 նախարարություն, չունենք արդյունաբերությունՀնարավոր ցնցումներից խուսափելու համար Ադոնցն առաջարկում է փոխել տնտեսության կառուցվածքը, քանի որ Հայաստանում այն հիմնված է հիմնականում շինարարության, ռելոկանտների հոսքերի, ծառայությունների, արտաքին պարտքի ավելացման վրա։ Ընդ որում, արտաքին պարտքը դարձյալ ուղղվում է ոչ թե արտադրության ճյուղերի զարգացմանը, այլ շինարարության ոլորտին։Տնտեսագետը նկատում է, որ ՀՀ–ում այսօր փաստացի կա արդեն 3 գերատեսչություն, որոնք պետք է զբաղվեն արդյունաբերությամբ (Էկոնոմիկայի, ԲՏԱ և ԱԳՄԱ նախարարությունները), բայց չկա արդյունաբերություն։«Մենք փաստացի չունենք արդյունաբերություն, բացի վերամշակող արդյունաբերությունից, արդյունաբերական որևէ ապրանք չենք արտադրում ու արտահանում։ Ես չեմ խոսում մեքենաշինական և այլ բարդ արտարությունների մասին։ Ես ասում եմ պարզ սպառողական նշանակության ապրանքների մասին, թեկուզ` տեքստիլ արդյունաբերության, քիմիական թելերի արտադրության մասին և այլն։ Մեզ պետք են արդյունաբերական գոտիներ, որտեղ ձեռնարկությունները կսկսեն աշխատել, և մեզ պետք են շուկաներ, որտեղ այդ ապրանքը կարտահանվի։ Այս իրավիճակում զարգացնել նոր ոլորտներ հնարավոր է, բայց շատ բարդ է։ Դրա համար լուրջ տնտեսական քաղաքականություն, լուրջ ծրագիր է պետք»,– ասում է տնտեսագետը։Չեմ ուզում, որ խուճապ լինի, դրա համար շատ զգույշ եմ խոսումՀՀ տնտեսությանը սպառնացող հաջորդ մեծ խնդիրը, որը կարող է գնաճային շատ ավելի լուրջ հետևանքներ առաջացնել, Կարեն Ադոնցի դիտարկմամբ` ՌԴ–ից ստացվող գազի գնի հնարավոր թանկացումն է։Հիշեցնենք` Գնաճի կանխատեսման համատեքստում կենտրոնական բանկի մասնագետները դիտարկել են, որ գազի գնի թանկացումը հաշվարկային 10 տոկոսով կհանգեցնի 0.8 տոկոս գնաճի, որից 0.6 տոկոսը սպառողական գների ինդեքսն է, 0.1–0.2 տոկոսը հարակից ճյուղերի, արտադրության ինքնարժեքի վրա ազդեցությունը։Միչդեռ ԵԱՏՄ զեկույցում գազի գնի թանկացման հնարավոր սցենարը գնահատվել է 69 տոկոսի չափով, իսկ դրա հնարավոր հետևանքը ՀՀ տնտեսության վրա` ՀՆԱ–ի 15,6%–ի չափով։Կարեն Ադոնցի գնահատմամբ` Հայաստանի ՀՆԱ–ի 15 տոկոսանոց անկումը մեր երկրի համար հսկայական ցուցանիշ է, իսկ գազի թանկացումը, շղթայական թանկացումներ է առաջացնելու նաև տնտեսության մյուս բոլոր ճյուղերի, արտադրական ծախսերի, էլեկտրաէներգիայի գնի վրա։ Եվ այս հնարավոր ազդեցությունը դեռ հաշվարկված չէ, ու մասնագետի կարծիքով, հնարավոր էլ չէ հաշվարկել, քանի որ դեռ հայտնի էլ չէ հնարավոր թանկացման իրական չափը։Հիշեցնենք՝ ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրավիճակը բարդ է, միամիտ գնահատականներ չի կարելի տալ. տնտեսագետը` գնաճի ու գազի գնի մասին
ՀՀ տնտեսության ներկա բարդ իրավիճակում Կարեն Ադոնցը կարևորում է հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և գազի գնի շուրջ բանակցություններում փոխադարձ շահերի ու փոխզիջումների վրա հիմնված գնի սահմանումը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Պետք է պատրաստ լինեն գործել արտակարգ պայմաններում. Բադալյանը` ընդդիմության միավորման մասին
Sputnik Armenia / 12 minutes ago

Визит в Брюссель — очередная попытка Пашиняна "набить цену" в глазах Москвы: Баласанян
Sputnik Armenia / 23 minutes ago

Պետք է խստացնել վերահսկողությունը շուկայում․Պուտինը՝ ՌԴ ֆինանսական հետախուզության մասին
Sputnik Armenia / 28 minutes ago

Ռեզային Պուտինին փոխանցել է Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը
Sputnik Armenia / 41 minutes ago
Related coverage

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
168 Jham / 26 minutes ago

Ինչո՞ւ են վայնասուն բարձրացրել Ադրբեջանի «բնապահպանները»
168 Jham / 1 hour ago

Հարցազրույց Աշոտ Ժամկոչյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Դեմոկրատական Կոնգրեսը ՀՀ-ում ներդրումների հավելյալ խթան կդառնա` TRIPP, ԱԷԿ, ՏՏ, ԱԲ և այլ ոլորտներ
1in.am / 1 hour ago