«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Factor TV -ի հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը՝ գնահատելով վերջին օրերի ներքաղաքական զարգացումներն ու Սահմանադրության փոփոխության շուրջ գործընթացները։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ Նորիկյանը նշել է, որ Քննչական կոմիտեի հայտարարությունը բավարար չէ պրոֆեսիոնալ իրավաբանական դիրքորոշում արտահայտելու համար․ «Հայաստանի Հանրապետությունում ով հանցագործություն է կատարել, անկախ նրանից՝ ով է, ինչ կշիռ ունի, ինչ ծառայություն է մատուցել, ինչ կարգավիճակ է ունեցել, ինչպիսի հարգանք ունի, նա պետք է օրենքի առջև հավասար լինի և ենթարկվի քրեական պատասխանատվության։ Սա ինձ համար իմ քաղաքական, կենսագրության, իրավական մտածողության ամենաառանցքային և անբեկանելի կետերից մեկն է»։ Խոսելով ընդդիմադիր ուժերի կողմից Սահմանադրության փոփոխությունը կանխելու նախաձեռնության մասին՝ քաղաքական գործիչը նկատում է, որ ընդդիմությունն ուղղակի խաղում է իշխանության կանոններով. «Նիկոլ Փաշինյանի կողմից տրված պասը իրենք ընդունել են և էսպիսի մի գործընթաց են մեկնարկել»։ Ըստ նրա՝ իշխանությունն ու ընդդիմությունն այս հարցում երկու ծայրահեղություններ են ստեղծել, որոնք բախվելու են իրար. «Իշխանությունը ի՞նչ է ասում. ասում է՝ իմ կողմից հրապարակվող Սահմանադրությանը եթե դուք կողմ չքվեարկեք, ուրեմն դուք կողմ չեք խաղաղությանը, դուք կողմ եք պատերազմին… Իսկ ընդդիմությունն ի՞նչ է ասում… եթե դուք կողմ քվեարկեք այս Սահմանադրությանը, անկախ նրանից՝ նրա մեջ ինչ է գրված, ուրեմն դուք կատարում եք Ալիևի հերթական պահանջը»։ Նորիկյանը խիստ գնահատական է տալիս նախկին նախագահների և նրանց հարող ուժերի վերջին 8 տարիների գործունեությանը՝ նշելով, որ նրանց բոլոր նախաձեռնությունները տապալվել են իրենց իսկ ապաշնորհության պատճառով։ Նա իրավիճակը բնութագրում է պատկերավոր օրինակով. «Ասում է՝ կկուն անընդհատ բույնը փոխում է ու դժգոհում է հոտից, բայց վերջում պարզվում է, որ խնդիրը ոչ թե բույնն է, այլ հենց կկվի վրայի հոտն է։ Կկուն ինքն իր հոտից է փախչում»։ Դիմելով կոնկրետ ընդդիմադիր ուժերին՝ նա հիշեցնում է նրանց խոստումներն ու դրանց հաջորդած իրականությունը. «Սասունցի Դավթի նման թուրը հանեցիք, որ գաք փրկեք հայ ժողովրդին, գնացիք միացաք, մտաք մսաղացի մեջ… Այդ բոլոր ուժերը վերջին ութ տարիների ընթացքում կազմել են Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող ընդդիմադիր ճակատի հիմնական հատվածը և իրենց ամբողջ գործունեության արդյունքում գործող իշխանությունը ամրապնդել է իր դիրքերը»։ Նորիկյանը հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք նախկին ղեկավարները (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Լ. Տեր-Պետրոսյան) կամ Գագիկ Ծառուկյանը դեռ կարծում են, որ իրենք հանդիսանում են քաղաքական այլընտրանք. «Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ մեր հասարակությունը այնքան է դեգրադացվել կամ այնքան անելանելի վիճակում է, որ ձեզ դիտարկում է որպես փրկիչներ… Իրենք պետք է գիտակցաբար դուրս մնան այս քաղաքական գործընթացներից՝ տեղ չտալով ներքին խժդժություններին»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը՝ գնահատելով վերջին օրերի ներքաղաքական զարգացումներն ու Սահմանադրության փոփոխության շուրջ գործընթացները։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ Նորիկյանը նշել է, որ Քննչական կոմիտեի հայտարարությունը բավարար չէ պրոֆեսիոնալ իրավաբանական դիրքորոշում արտահայտելու համար․ «Հայաստանի Հանրապետությունում ով հանցագործություն …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Factor.am / 22 minutes ago

ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Factor.am / 31 minutes ago

Նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ԴԻՏԵՔ ԿԻՐԱԿԻ, ԺԱՄԸ 20։00-ԻՆ
Factor.am / 36 minutes ago

Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Factor.am / 38 minutes ago
Related coverage

AI՝ նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago

ԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերը
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Հայաստանում որտեղ պատահի՝ կարելի է խաչքար դնել, գնալ, բայց ԱՄՆ-ում մտքներով էլ չի անցնի. վարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 14 minutes ago

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը
Aravot / 19 minutes ago