ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման և դիմակայունության բարձրացման ռազմավարությունը։ Կարևորվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտակարգ իրավիճակներում կազմակերպչական, համակարգող և բնակչությանն անմիջական աջակցություն ցուցաբերելու դերը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել միջազգային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև վերապատրաստումների և դասընթացների կազմակերպման հարցերում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 15 հազար դիմում՝ 6 օրում․ ինչպես է աշխատում «ՀայՓաս»-ի նոր համակարգը
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

15 հազար դիմում՝ 6 օրում․ ինչպես է աշխատում «ՀայՓաս»-ի նոր համակարգը
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

Կրեմլը դրական է գնահատել Մելանյա Թրամփի հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարից
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

AI՝ նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում
Public Television of Armenia — 1Lurer / 18 minutes ago

Հայաստանում որտեղ պատահի՝ կարելի է խաչքար դնել, գնալ, բայց ԱՄՆ-ում մտքներով էլ չի անցնի. վարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 25 minutes ago

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը
Aravot / 30 minutes ago

Քննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցեր
168 Jham / 35 minutes ago