Հայաստանի ազգային հավաքականի ավագ և սաուդյան «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի կարողանա օգնել ազգային թիմին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի վերջին հանդիպումներում։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը վնասել է աքիլեսյան ջիլը, ինչի պատճառով կարող է բացակայել մինչև չորս շաբաթ։ Այսպիսով, Սպերցյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները Կիպրոսի և Լատվիայի թիմերի դեմ, որոնք կայանալու են նոյեմբերի 12-ին և 15-ին։ Սպերցյանը վնասվածքը ստացել է նոյեմբերի 2-ին՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում։ Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 90 րոպեն, սակայն եզրափակիչ սուլիչից հետո ցավեր է ունեցել և բուժանձնակազմի օգնության կարիքն է զգացել։ Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը C2 խմբում զբաղեցնում է երրորդ տեղը չորս միավորով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները Կիպրոսի և Լատվիայի ընտրանիների հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը
Shant News / 39 minutes ago

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Shant News / 41 minutes ago

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի շահերը կապահովվեն ցանկացած դեպքում
Shant News / 46 minutes ago

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. Նարեկ Սարգսյան
Shant News / 54 minutes ago
Related coverage

Cristiano Ronaldo says he is retiring from international football
Aravot / 39 minutes ago

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ
24TV / 24News / 55 minutes ago

Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ
168 Jham / 1 hour ago

Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ
24TV / 24News / 1 hour ago