Էլեկտրոնային փոստում կուտակված հազարավոր չընթերցված նամակները կարող են իսկական ճնշող քաոս առաջացնել: Եթե ձեր մուտքային արկղի (Inbox) ծանուցումների թիվը նայելիս ցանկություն է առաջանում պարզապես հանձնվել, ապա ժամանակն է ծանոթանալու Gmail-ի երկու «գաղտնի» գործառույթներին, որոնք թաքնված են բոլորի աչքի առջև, գրում է Inc.com-ը։ Այս երկու հնարքները թույլ են տալիս րոպեների ընթացքում մաքրել հազարավոր նամակներ և վերականգնել կարգուկանոնը ձեր փոստում: (Խորհուրդ է տրվում դրանք կիրառել համակարգչից): Gmail-ի այս գործառույթն ավտոմատ կերպով խմբավորում և ցույց է տալիս այն բոլոր ուղարկողներին ու ընկերություններին, որոնցից դուք պարբերաբար նորություններ կամ գովազդային նամակներ եք ստանում: Gmail-ի ձախակողմյան ցանկում (Inbox, Sent, Drafts բաժինների կողքին) սեղմեք «More» (Ավելին) կոճակը: Ցանկում փնտրեք «Manage Subscriptions» տարբերակը: Եթե այն չեք տեսնում, մտեք Gmail-ի կարգավորումներ (Settings) և միացրեք «Smart Features» (Խելացի գործառույթներ) տարբերակը: Շատերը միանգամից սեղմում են «Unsubscribe» (Չեղարկել բաժանորդագրությունը), սակայն դա սխալ է: Եթե միայն չեղարկեք բաժանորդագրությունը, այդ ուղարկողից նախկինում ստացված հարյուրավոր հին նամակները կմնան ձեր արկղում: Ճիշտ քայլաշարը. Սեղմեք ուղարկողի անվան վրա: Նշեք բոլոր ստացված նամակները (Select All) և ջնջեք դրանք: Միայն դրանից հետո սեղմեք «Unsubscribe»: Սա ամենաարագ միջոցն է որոշակի հասցեից ստացված բոլոր նամակները վայրկյանների ընթացքում ի հայտ բերելու և մաքրելու համար: Մուտքային արկղում (Inbox) աջ քլիք արեք (Mac-ի վրա՝ Control + click կամ երկու մատով հպում) ցանկացած նամակի վրա: Բացված մենյուի ամենաներքևում ընտրեք «Find emails from [Ուղարկողի անունը]»: Համակարգն ակնթարթորեն ցույց տա տվյալ հասցեատիրոջից ստացված բոլոր նամակները, որոնք կարող եք միանգամից նշել և ջնջել կամ արխիվացնել: Օգտակար խորհուրդ. Եթե ջնջելուց հետո էլ նամակների կողքին տեսնում եք աղբամանի նշան, դա նշանակում է, որ դրանք տեղափոխվել են «Trash» (Աղբաման) բաժին: Լրիվ ազատվելու համար մտեք «Trash» և դատարկեք այն: