ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com -ը։ Պարզվել է՝ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։ Վթարի հետևանքով Վ. Ասատրյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը, Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը, Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինա Դ.-ն տեղում մահացել են։ Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։ Իսկ վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել էին , 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պարզվել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածների ինքնությունը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սոնա Ղազարյանը կմեկնի Լոնդոն
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

ՖՈՏՈ․ Փաշինյանը Սփյուռքի հանձնակատարների հետ քննարկել է հայրենադարձության հարցը
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն նորմալ պետություն է դառնում․ Սփյուռքի հանձնակատարը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

ՀՀ-ն նորմալ պետություն է դառնում․ Սփյուռքի հանձնակատարը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago
Related coverage

Կատարի ափերի մոտ լցանավ է գնդակոծվել․ UKMTO
168 Jham / 7 minutes ago

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի գործով տուժողը չի ներկայանում դատարան
Aravot / 8 minutes ago

Պարզվել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Alpha News / 10 minutes ago

Ասֆալտը կարևոր չէ, հայի արժանապատվությունն է առաջնային, ՀՀ-ի կորստի առաջ ենք, խնդիրը գիտակցել է պետք
24TV / 24News / 10 minutes ago