Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումների վերաբերյալ ներկայում կոնկրետ ծրագրեր չկան, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են արագ կազմակերպվել: Այս մասին, РИА Новости -ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ո՛չ, այդ շփումների վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռևս չկան, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բավականին արագ կազմակերպվել , հայտարարել է նա։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր մոտ ապագայում Պուտինի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը և ռուսական կողմին ներկայացնելու Թուրքիայում Վլադիմիր Զելենսկիի հետ իր զրույցի արդյունքները։