Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք, վերադառնալու հնարավորություն էլ չենք տեսնում։ ՀԱՊԿ-ում ինչ կորոշեն, այդ հարցի շուրջ ոչ հիմա ունեմ մեկնաբանություն, ոչ էլ, երևի, հետո կունենամ։ Եթե ուզում են քննարկել ռուսական ռազմաբազայի մնալ-չմնալու հարցը, մենք էլ կարող ենք քննարկել։ Քաղաքական դաշտում դրա նպատակահարմարությունը քննարկվում է, այդ թվում՝ ֆինանսական առումով։ Եթե նոր Սահմանադրության նախագիծը չընդունվի, դրան կհետևեն արտահերթ ընտրություններ։ Նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Շատ իրատեսական եմ համարում, որ 2027-2028 թվականներին կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մենք ԵՄ անդամակցության հայտ ներկայացնենք։ Չեմ պատկերացնում, որ դեմոկրատները չուզենան, որ TRIPP-ը արագ կառուցվի։ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Բնականոն հարաբերությունների և խաղաղության ամրապնդման դեպքում կգա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների փոխայցելությունների ժամանակը։ Մենք չենք տեսնում ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն։ Այն, ինչ հիմա արվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, շահավետ է երկու երկրների համար։