ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարին խորքային քննարկում կանցկացնեն Վրաստանի դեմ նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք ուղղված են Թբիլիսիի հետագա ժողովրդավարական նահանջը կանխելուն. Euronews -ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։ Նրա հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հրապարակում է թեկնածու երկրների վերաբերյալ իր տարեկան առաջընթացի զեկույցները։ Վրաստանին վերաբերող բաժնում նշվում են ժողովրդավարական հետագա նահանջը, քաղաքացիական հասարակության նոր սահմանափակումները և հիմնարար իրավունքների վիճակի վատթարացումը։ Վրաստանի կառավարությունն այժմ ժողովրդավարական հետընթացի պատճառով գնում է Եվրամիության հետ բախման։ Սա միանգամայն ակնհայտ է։ Ձեռնարկված քայլերն այժմ սխալ ուղղությամբ են տանում ,- զեկույցներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Կալլասը։ Euronews-ի հարցին, թե արդյոք նա կառաջարկի՞ նոր պատժամիջոցներ Վրաստանի կառավարության դեմ, Կալլասն ասել է, որ դեռ վաղ է դա քննարկելու համար, քանի որ հունվարին նախատեսված քննարկման նպատակն է համաձայնեցնել տարբեր կողմերի դիրքորոշումները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումները՝ ժողովրդավարական նահանջի պատճառով
ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարին «խորքային քննարկում» կանցկացնեն Վրաստանի դեմ նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք ուղղված են Թբիլիսիի հետագա ժողովրդավարական նահանջը կանխելուն. Euronews-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։ Նրա հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հրապարակում է թեկնածու երկրների վերաբերյալ իր տարեկան առաջընթացի զեկույցները։ Վրաստանին վերաբերող բաժնում նշվում են […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

12 քաղաքական ուժ՝ մեկ սեղանի շուրջ․ ընդդիմությունը համախմբվում է #abcmedia #երկու_բառով
ABC Media / 24 minutes ago

Թրամփը խոստովանում է՝ պատերազմը վնասեց իր կուսակցությանը
ABC Media / 54 minutes ago

Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա
ABC Media / 1 hour ago

Մոնթե Մելքոնյան փողոցում հետիոտնային անցում կկազմակերպվի
ABC Media / 1 hour ago
Related coverage

Ermenistan Başbakanı: KGAÖ’ye yönelik ilgimiz tükenmiştir
Ermenihaber / 9 minutes ago

ՔԿ նախագահն ու մյուս ուժայինները արդարացնում են ոճրագործին. Վարդանով
Aysor.am / 10 minutes ago

Արարատ Միրզոյանն ու Գևորգ Պապոյանն ԱԺ-ում մասնակցում են բյուջեի քննարկմանը․ ՈՒՂԻՂ
A1plus / 12 minutes ago

ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago