Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման և հետագա օտարման գործընթացը, պարզել է, որ այդ գործընթացում առկա են օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ տվյալներ։ Մասնավորապես՝ 2003 թվականի հունիսի 25-ին մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է Կանազ ԲԲ ընկերության սեփականության իրավունքը՝ Երևանի քաղաքապետի որոշման, հողի վարձակալության պայմանագրի և հաշվեկշռային տեղեկանքի հիման վրա։ 2004 թվականի մայիսի 25-ին Կանազ ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից մանկապարտեզն օտարվել է Ալյումտեք ՓԲ ընկերությանը՝ 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։ Հետագայում անշարժ գույքի նկատմամբ Ալյումտեք ՓԲ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին գույքը, որի շուկայական արժեքը 2018 թվականի հոկտեմբերի 3-ին գնահատվել էր 793 միլիոն 400 հազար դրամ, 50 միլիոն դրամի դիմաց գրավադրվել է ՀՀ-ում գործող բանկերից մեկում։ Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։ Միաժամանակ, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ Կանազ ԲԲ ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի հունիսի 25-ի պետական գրանցումը, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված հետագա գործարքներն ու պետական գրանցումները։ Վարչական դատարանը Դատախազությանը հայցը 2026 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է վարույթ,- ասված է հաղորդագրության մեջ։ Տես նաև՝
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը
2004 թվականի մայիսի 25-ին «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից մանկապարտեզն օտարվել է «Ալյումտեք» ՓԲ ընկերությանը՝ 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԿԱՕ Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
Hetq / 30 minutes ago

Սպասվում է ձյուն, բուք և մերկասառույց
Hetq / 1 hour ago

Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց սկսել է այլընտրանքի նախապատրաստումը #shorts #ԵԱՏՄ
Hetq / 2 hours ago

Փաստաբանի կողմից վստահորդից 820 հզր դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Hetq / 2 hours ago
Related coverage

Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Factor.am / 18 minutes ago

Ի՞նչ ենք արտահանում Ադրբեջանի տարածքով․ Խաչատրյանի հարցը՝ Պապոյանին
A1plus / 23 minutes ago

Ի՞նչ ենք արտահանում Ադրբեջանի տարածքով․ Խաչատրյանի հարցը՝ Պապոյանին (տեսանյութ)
A1plus / 23 minutes ago

Ամեն երեխայի համար՝ 4 մլն դրամ. 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի հավաստագիր կտրվի
Pastinfo / 42 minutes ago