ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառված են։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի խոսքերը։Մասադիկովը ասել էր, թե Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը, և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտավորված պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը:ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր հեռացման հարցին, հավելեց, թե պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները։ «ՀԱՊԿ-ում անդամին հեռացնելու մեխանիզմ չկա, բայց մենք էստեղ բան չենք տեսնում․․․ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ընդ որում, ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում աշխատանքներին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։ Նա կրկնել էր բազմիցս ասված արտահայտությունը, որ ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում։