Մատենադարան է այցելել տիեզերական և էներգետիկ ոլորտներում իր նորարարական նախագծերով հայտնի ամերիկացի ճարտարագետ և գործարար Քեմ Ղաֆֆարիանը: «Սթարմուս» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի ուղեկցությամբ Քեմ Ղաֆֆարիանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Հիշեցնենք, որ Քեմ Ղաֆֆարիանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիրն է: