«Դարի ձայնը. անցյալից՝ ապագա». Երևանում ավարտվեց Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված միջազգային մեդիա կոնֆերանսը: Երկու օր շարունակ մայրաքաղաքը հյուրընկալել էր Եվրոպական հեռարձակողների միության և եվրոպական առաջատար հանրային մեդիաընկերությունների ղեկավարներին ու փորձագետներին: Առաջին օրը հյուրերը ծանոթացան Ռադիոտան մեկդարյա պատմությանն ու հայկական մշակութային ժառանգությանը, իսկ երկրորդ օրն ուղղված էր դեպի ապագա. քննարկման առանցքում էին ռադիոյի վիզուալացումը, արհեստական բանականության կիրառումն ու հիբրիդային պատերազմների դարաշրջանում ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները: Հոբելյանական երկօրյակն ամփոփվեց Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված հանդիսավոր գալա համերգով: "Voice of the Century: From the Past to the Future"—the international media conference celebrating the 100th anniversary of Armenian Radio has concluded in Yerevan. For two days, the capital hosted leaders and key experts from the European Broadcasting Union and prominent European public broadcasters. While the first day was dedicated to Radio House's rich centennial heritage and Armenian culture, the second day looked firmly to the future—focusing on radio visualisation, AI integration, and strategies to combat disinformation in an era of hybrid warfare. The milestone event culminated in a grand Gala Concert honouring a century of Armenian Radio.