Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին, ով 2026թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է: Վարչապետը շնորհավորել է Քեմ Ղաֆֆարիանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով և նշել, որ այն արտացոլում է վերջինիս ակնառու նվաճումները և նշանակալի ներդրումը տիեզերական և էներգետիկա ոլորտների վերափոխման գործում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։ Քեմ Ղաֆֆարիանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Փաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը․ փաստաբան
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

Գետամեջ գյուղում գտնվող գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago

Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է
ArmLur / Zhoghovurd / 58 minutes ago
Related coverage

Զեղծարարները քաղաքացիների անունով վարկեր են ձևակերպում․ ԿԲ
A1plus / 17 minutes ago

Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ շուտով հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
Aravot / 19 minutes ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարին
Shant News / 22 minutes ago

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը․ Էդուարդ Հովհաննիսյան
Alpha News / 22 minutes ago