Քիչ առաջ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը։ Այս մասին հայտնել է կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը միմյանց բացահայտ հակասել են։ «Իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական։ Դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականում իրականացվեց»,- գրել է փաստաբանը։ Էդուարդ Հովհաննիսյանը հավելել է, որ արձանագրված ապօրինությունների առնչությամբ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները։ The post Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը․ Էդուարդ Հովհաննիսյան appeared first on Alphanews .