Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը խոստովանել է, որ Ուկրաինային փոխանցելու համար «Patriot» ՀՕՊ համակարգերի հրթիռները խիստ սահմանափակ են։ «Ինչ վերաբերում է «Patriot» համակարգերի հրթիռների մատակարարմանը, ապա դրանց իրականում շատ քիչ քանակություն կա»,- լրագրող Աննա Վիլի փոդքասթում ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն ԱՄՆ-ին չի վերաբերում․ այլ երկրներ ևս ունեն պահուստներ, որոնք տարբեր պատճառներով չեն տրամադրում Ուկրաինային։ Վադեֆուլը նշել է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մեծ ջանքեր է գործադրել՝ Բունդեսվերի պահեստներից հակաօդային պաշտպանության միջոցներ Ուկրաինային փոխանցելու համար։ Կիևը բազմիցս է հայտարարել ՀՕՊ համակարգերի համար հակահրթիռների պակասի մասին։ Հոկտեմբերի 15-ին CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի «Patriot» համակարգերի հրթիռների պաշարներն ամբողջությամբ սպառվել են։ Ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկին դժգոհել էր Եվրամիության երկրների միջոցներով՝ PURL մեխանիզմի շրջանակում գնված ամերիկյան հակահրթիռների մատակարարման ուշացումներից։ Նա Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին մեղադրել էր «Patriot» և NASAMS համակարգերի հրթիռների մատակարարումը մեկ ամսով ուշացնելու մեջ։ Նոյեմբերի 2-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ նախորդ շաբաթ երկրում արձանագրվել է 208 միջադեպ, որոնց հետևանքով ոչնչացվել կամ վնասվել են էներգետիկ և նավթագազային ենթակառուցվածքների օբյեկտներ։ Վերջին շրջանում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտնում է Ուկրաինայի էներգետիկ համալիրի այն օբյեկտներին հասցված հարվածների մասին, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ռազմական ձեռնարկություններին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գերմանիայում խոստովանել են, որ Ուկրաինային փոխանցելու համար «Patriot» հրթիռների պակաս կա։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 30 minutes ago

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Shant News / 34 minutes ago

Նոր Նորքում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա կառուցված ապօրինի ավտոտնակները
Shant News / 38 minutes ago

Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամի դեմ կպայքարի կանաչ էլեկտրաֆիկացման միջոցով
Shant News / 43 minutes ago
Related coverage

Գերմանիան հեշտացնում է թուրք գործարարների՝ վիզա ստանալու գործընթացը
168 Jham / 18 minutes ago

Մասկը մոտ 30 մլրդ դոլար է կորցրել
168 Jham / 24 minutes ago

Գագիկ Ծառուկյանի և գործով անցնող մյուս անձանց խափանման միջոցների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
Alpha News / 25 minutes ago

ԵՄ ԳՆԱԼԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է, ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼԸ՝ ԵՎՍ. Ե՞ՐԲ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ | 05.11.2026
Azatutyun / 25 minutes ago