Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ հավաքվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները, թիմակիցներն ու նրան աջակցող քաղաքացիները։ Մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու ձերբակալված քաղաքական գործչին ու գործարարին՝ առաջիկա դատական նիստից առաջ, որտեղ քննարկվելու է նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Դատարանի մոտ իրավիճակը լարված է, տարածքում ոստիկանության ուժեղացված ծառայություն է սահմանված։ Լուսանկարները ՝ «Alpha News»-ի։ The post ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեից տեղափոխվում է Հակակոռուպցիոն դատարան appeared first on Alphanews .