Ջրային կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այսօր հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասում ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի, Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիայի, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովայի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ջրամբարաշինական ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, իրականացման ժամանակացույցը ու առաջիկա անելիքները՝ կապված շինարարական ընկերությունների նախաորակավորման և պահանջվող փաստաթղթերի նախապատրաստման հետ։ Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրին, որը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 23-ի 7-րդ նիստում։ Արամազդ Ղալամքարյանը շեշտել է, որ մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի շինարարություն, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ի կառուցման աշխատանքները՝ ընթացքի մեջ։ Ջրային կոմիտեի նախագահը կարևորել է ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերանայել գնումների նախնական ռազմավարությունը և դիտարկել աշխատանքների փաթեթավորման այլընտրանքային տարբերակներ։ Այս համատեքստում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հրավիրելով տեղական և միջազգային շինարարական ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումների ընթացքում կգնահատվեն ընկերությունների տեխնիկական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև հինգ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։ Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և առաջիկա ծրագրերի արդյունավետ ու ժամանակին իրականացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արագ կազմակերպումը»։ The post Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Infocom / 1 hour ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 1 hour ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Infocom / 2 hours ago

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Infocom / 2 hours ago
Related coverage

Կան հստակ հարցեր, որոնց շուրջ տարբեր քաղաքական ուժեր կարող են համաձայնության գալ․ Աննա Գրիգորյան
Alpha News / 17 minutes ago

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ բոլորի տեսլականը նույնն է». Արման Աբովյան
Aravot / 18 minutes ago

Այս հանդիպումը պետք է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լիներ․ Նարեկ Կարապետյան
Sputnik Armenia / 21 minutes ago

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ․ ՈՒՂԻՂ
Armenpress / 23 minutes ago