azatutyun.am Մարդը չի կարա իրա ընկերությունից չարաշահում անի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Ո՞վ էր ՀԷՑ-ի սեփականատերը, Սամվել Կարապետյանը, չարաշահումները իրենից են, մարդը չի կարա իրա ընկերությունից, եթե մարդն ունի «Հայկական ժամանակ» թերթ, ինքը չի կարա «Հայկական ժամանկ» թերթից չարաշահում անի, որովհետև ինքն է սեփանակատերը», – ասաց Նարեկ Կարապետյանը: Սամվել Կարապետյանն այսօր ձերբակալվել է ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով: Ընդդիմադիր պատգամավորը կրկին տեղի ունեցող կապեց նոր Սահմանադրության շուրջ «Ուժեղ Հայաստանի» կոշտ դիրքորոշման հետ ու պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն այսպես փորձում է իրենց «համոզել»: «Ազատության» հարցին՝ բացառո՞ւմ է, որ ինչ-որ փուլում կհամոզվեն, Կարապետյանը պատասխանեց. «Ո՞նց եք կարծում, մեր երկրի հակառակորդ համարվող ուժը մեզ հրամցնում է մի Սահմանադրություն, դա էլ թուղթ չի, բոլոր օրենքներով որով ապրելու եք Սահմանադրությունն է: Դար փոփոխությունն Ադրբեջանի ասելով, ոնց որ մեզ ասեն՝ նստի, վեր կաց իրանց ձևով»: Կարապետյանն այսօր ավելի վաղ պնդել է, թե իրենց դիրքորոշումը չեն փոխի, եթե նույնիսկ «հարյուրավոր մարդկանց կալանավորեն»: Իշխանություններն առայժմ չեն արձագանքել այս պնդումներին: Նա պնդեց՝ այս գործողությունների նպատակն է Սամվել Կարապետյանին կալանավորելը: «Փորձելու են, իբր, դա բանակցային կետ սարքել»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post «Չարաշահումներն իրենից են»․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին | azatutyun.am appeared first on Infocom .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
«Չարաշահումներն իրենից են»․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին | azatutyun.am

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 4 hours ago

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել բանկային ճգնաժամի ֆոնին | news.am
Infocom / 4 hours ago

Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ–Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել | news.am
Infocom / 4 hours ago

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել գերագույն առաջնորդի ուղերձը | shantnews.am
Infocom / 5 hours ago



