Մոտ մեկ ժամվա ընթացքում գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը կմուտքագրվի դատարան։ Այս մասին Հետքին հայտնում են մեր աղբյուրները։ Այսօր մոտ երեք տասնյակ անձանց մեղադրանք է առաջադրվել, իսկ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 36 անձի նկատմամբ՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հետքի տեղեկություններով՝ հետապնդման ենթարկվողների թվում է նաև ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2016-2024 թվականներին, Ս.Կ.-ի կազմակերպմամբ, ՀԷՑ-ի մի շարք պատասխանատու անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, հափշտակել ընկերության գույքը և կատարել փողերի լվացում։ Ըստ քննության՝ ընկերության բնականոն գործունեության անհրաժեշտությունից չբխող վարկային միջոցներ են ներգրավվել, ապա գումարներ են տրամադրվել որպես շահաբաժիններ, փոխառություններ և կանխավճարներ։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել ընդհանուր 23.1 մլրդ դրամ, իսկ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 մլրդ 585 մլն դրամ։ Նախաքննության շրջանակում այսօր միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում։ Քննիչը որոշում է կայացրել նաև 36 անձանց ձերբակալելու վերաբերյալ։ Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահման, վստահված գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու և փողերի լվացման հոդվածներով։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նշված անձանց մեղավորությունը հաստատված չէ, քանի դեռ այն չի հաստատվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահումը կազմակերպելու, վստահված գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելը կազմակերպելու և փողերի լվացման հոդվածներով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
Hetq / 1 hour ago

ԿԲ-ի հայտարարությունը ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
Hetq / 4 hours ago

Պետք է սիրահարվել այն խնդրին, որը լուծում ես #shorts #Silicon #Mountains #ֆորում
Hetq / 4 hours ago

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Hetq / 5 hours ago
Related coverage

ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրությունները Դոնալդ Թրամփի համար աղետ էին․ Դանիլա Գուրեև
Alpha News / 3 hours ago

ԱՄՆ-ի կողմից Իրանին միջուկային հարված հասցնելու հավանականությունը մշտապես գոյություն ունի․ Ալեքսեյ Լեոնկով
Alpha News / 4 hours ago

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ պետական մրցանակի 17-րդ մրցանակաբաշխությունը
1in.am / 5 hours ago

Լինի մարդ, կլինի հոդված․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանին վերագրվող նոր մեղադրանքի մասին
Yerkir / 8 hours ago