Ռուսաստանի նախագահն այսօր ելույթ է ունեցել «Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթվա լիագումար նիստում և նշել, որ երկրի ժողովուրդների միասնության հզոր և հաղթական ոգին փոխանցվում է սերնդեսերունդ:ՌԴ նախագահը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և երկրի բոլոր քաղաքացիներին՝ Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ:«Այս տոնը նշանավորում է հայրենիքի, ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեր պարտքը և սերը։ Մենք հպարտությամբ ենք դիմում այս տոնի ակունքներին, երբ տարբեր ազգությունների և դավանանքների մարդիկ վերջ դրեցին երկպառակություններին և ներքին խռովություններին, վերականգնեցին պետականությունն ու օրինական իշխանությունը», - ասել է Ռուսաստանի նախագահը։Նա ընդգծել է, որ լեգենդար Նիժնի Նովգորոդի հողում Մինինի և Պոժարսկու աշխարհազորին անդամագրվել էին հասարակ մարդիկ, ընդ որում՝ ամենատարբեր ազգությունների։ Հենց նրանք իրենց սխրանքով փրկեցին հայրենիքը, զավթիչներին վտարեցին Կրեմլից։«Եվ այդ ժամանակից ի վեր մեր երկրի բոլոր ժողովուրդների համախմբվածությունը միշտ առանցքային դեր է ունեցել և ունի Ռուսաստանի ճակատագրում։ Այսօր՝ դարեր անց, մենք ավելի սուր ենք գիտակցում այն արժեքներն ու ավանդույթները, որոնք ժառանգել ենք նախնիներից և զգում ենք, որ պետք է պահպանենք կենդանի հոգևոր ժառանգությունը», – ասել է ՌԴ նախագահը։Գյումրու ռազմաբազայում նշեցին Ռուսաստանի Ժողովրդական միասնության օրըՊուտինը նշել է, որ Ռուսաստանում ազգամիջյան հարաբերություններին միշտ հատուկ ուշադրություն է դարձվել:«Այդ ոլորտը շատ զգայուն է ու նուրբ։ Եվ պետք է հաշվի առնել, որ կյանքում միշտ ի հայտ են գալիս նոր, հաճախ չափազանց վտանգավոր մարտահրավերներ։ Պետք է լինել զգոն, կանխել հանրային կայունությունը խաթարելու, մարդկանց միջև թշնամանք հրահրելու ցանկացած փորձ», – ասել է նա։Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատմականորեն զարգացել է ժողովուրդների և ազգերի, լեզուների և նրանց սովորույթների փոխգործակցության միջոցով:Պուտինը ընդգծել է՝ ռուսաց լեզուն և ռուս ժողովուրդը եղել և մնում են ռուսական պետականությունը ձևավորող հիմքը:«Իր միավորող, ստեղծագործ առաքելությամբ ռուսաց լեզուն Ռուսաստանի Դաշնության մյուս բոլոր ժողովուրդների պահպանման և զարգացման երաշխավորն է, որը պահպանում է նրանց ազատությունը, միասնության հետ ներդաշնակված ինքնությունը: Ուստի ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի աջակցությունը ռազմավարական նշանակություն ունի», - ասել է Ռուսաստանի նախագահը։Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործումՆա հիշեցրել է, որ Ռուսաստանը մեծ երկիր է, որի ուժը մշակույթների, ավանդույթների, սովորույթների բազմազանության, հսկայական մրցակցային առավելության ու ներուժի մեջ է:«Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթը, որի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի ժողովուրդների միասնությունը, անցկացվում է նոյեմբերի 2-8-ը Ռուսաստանի ամբողջ տարածքում: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն։ Շաբաթվա միջոցառումների համակարգողը ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմն է, օպերատորը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամը։