Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ԱԱԾ–ն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանին։ Կրկնեմ, ինչ արտահայտել եմ առավոտյան՝ գնահատելով տեղի ունեցող։ Այց Բրյուսել, ու դրանից անմիջապես հետո ԱԱԾ «այց» Կարապետյաններին, խուզարկություն եւ այլն։ Սա Նիկոլ Փաշինյան–ԵՄ հարաբերության ճգնաժամի եւ «փակուղու» վկայություն է, որքան էլ շատերը կարող են գնահատականս դիտարկել տարօրինակ։ Այս թեմայով այսօր կխոսեմ Օրվա թեմայի թողարկման շրջանակում։ Կան շատ հետաքրքիր նրբերանգներ եւ բավականին լայն համատեքստ։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա կարծում եմ, որ ներգրավվելով Հայաստանում քաղաքական պրոցեսներում, նա անշուշտ հիանալի պատկերացրել է, որ դա կարող է հանգեցնել նաեւ այդպիսի վիճակի, երբ իր դեմ կիրառվի իրավապահ լայն գործիքակազմ։ Ըստ այդմ կարծում եմ, որ նա դրան պատրաստ է թե հոգեբանորեն, թե նաեւ իհարկե քաղաքական վարքագծի հայեցակարգի տեսանկյունից։ Քաղաքական վարքագծի տեսանկյունից կա թերեւս քննարկելու շատ լայն սպեկտր, որտեղ իհարկե չկան միարժեք սցենարներ։ Ըստ իս, Կարապետյանի կողքին կա հայաստանյան քաղաքական իրականությունը շատ լավ պատկերացնող՝ թե իրազեկվածության, թե կենսափորձի առումով, Կարեն Կարապետյան։ Նկատի ունեմ նրա եղբորը, այլ ոչ թե նախկին վարչապետին։ Այդ իմաստով, ըստ իս Սամվել Կարապետյանը լինելով հայաստանյան ներքաղաքական կյանքի անմիջական մասնակցի դերում հարաբերականորեն նոր գործիչ, այդուհանդերձ ունի բավականին բազմափորձ դե ֆակտո խորհրդտու։ Թերեւս հասկանալի է ակնարկս, կամ «ստւգաբանեմ»՝ չունի առանձնակի քաղաքական խորհրդատվության կարիք, որպես այդպիսին։ Հարցն այն է, որ կա ավելի լայն անհրաժեշտության՝ քաղաքական հեռանկարների կոնցեպտների, զարգացման մոդելների հարցում հանրային խոսակցության գեներացիա, որի ուղեկցությամբ միայն կարող է բարձրանալ քաղաքական վարքագծի որեւէ տարբերակի արդյունավետություն»։ —00—ԼԱ The post Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ԱԱԾ–ն բերման է ենթարկել ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը
24TV / 24News / 16 minutes ago

Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ Պուտին
24TV / 24News / 16 minutes ago

ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
24TV / 24News / 25 minutes ago

ՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումը
24TV / 24News / 31 minutes ago
Related coverage
ՔՊ անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
A1plus / 16 minutes ago

ԹՐԻՓՓ, խաղաղության օրակարգ․ ի՞նչ կփոխվի ԱՄՆ ընտրությունից հետո
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

Ինչո՞ւ են բանակում ինքնասպանության դեպքերը աճել․ ՔԿ նախագահի վարկածը #abcmedia #մինչդեռ
ABC Media / 16 minutes ago

Նոր մեղադրանք՝ Սամվել Կարապետյանին. նրան ձերբակալել են տունը ժամերով խուզարկելուց հետո
5TV Armenia / 17 minutes ago