«Հայաստանում փաստացի մեկնարկել է նոր՝ «ալիևյան» Սահմանադրության ընդունման շուրջ քարոզարշավի ակտիվ փուլը, ընդ որում՝ իշխանական թիմը ձգտում է առավելագույնս արագացնել այս գործընթացը և օր առաջ փակել տվյալ հարցը: Այս մասին են վկայում խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին հայտարարությունները, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ագրեսիվ հարձակումը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ընդդիմության հասցեին: Կառավարության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը խոչընդոտի «ալիևյան» Սահմանադրության ընդունմանը, դա կորակվի որպես քայլ ընդդեմ խաղաղության, իսկ իշխող մեծամասնությունը պատրաստ է գլխավորել նրա դեմ ուղղված հանրային ճնշումը: Նման հռետորաբանությունը ցույց է տալիս, որ իշխանությունն անցնում է քաղաքական ուժային հարկադրանքի մեթոդներին՝ փորձելով կոտրել քննադատների դիմադրությունը և հասարակությանը պարտադրել արտաքին դերակատարների համար հարմար օրակարգ: Այս քարոզարշավի «առաջին տեսահոլովակը» դարձավ Ռուբեն Ռուբինյանի քարոզչական տեսանյութը, որում նա պնդում է, թե Սահմանադրության նոր նախագծում հայերենը որպես միակ պետական լեզու ամրագրող հոդվածը դառնալու է անփոփոխելի՝ ազգային ինքնությունը պաշտպանելու համար: Սակայն այս գեղեցիկ փաթեթավորման հետևում թաքնված է ակնհայտ փաստը. սահմանադրական փոփոխությունների հիմնական պատվիրատուն և իրական շահառուն Բաքուն է և անձամբ Իլհամ Ալիևը: Փոփոխությունները զուտ ներքին գործ ներկայացնելու փորձերը ծաղր են թվում այն ֆոնին, որ իշխանությունը միաժամանակ մտադիր է փոխել նախաբանը և հանել հղումները Անկախության հռչակագրին՝ ադրբեջանական ղեկավարության պահանջներին ընդառաջ: Եթե Բաքուն ստանում է հայկական Մայր օրենքի ձևավորման վրա ազդեցության լծակներ, ապա հետագայում ոչինչ նրան չի խանգարի թելադրել իր պայմանները և միջամտել պետության ներքին գործերին՝ ազգային ինքնիշխանությունը վերածելով ֆիկցիայի: Այս ֆոնին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի դիրքորոշումը, ով զայրույթով մերժում է նախագծի հասցեին հնչող ցանկացած քննադատություն և ընդդիմությանը սպառնում հանրաքվեի անխուսափելիությամբ, ցույց է տալիս գործադիր իշխանության ջղաձգվածությունն ու շտապողականությունը: Իշխանությունը փորձում է համոզել հասարակությանը փաստաթղթի հավասարակշռված լինելու մեջ՝ նախապես ընդդիմությանը մեղադրելով ոչ կառուցողական լինելու մեջ: Փաշինյանն իր քաղաքական առաքելության ավարտը ուղղակիորեն կապում է նոր Սահմանադրության ընդունման և խաղաղության պայմանագրի ստորագրման հետ՝ հայտարարելով, որ այս քայլերից հրաժարվելը հավասարազոր է պատերազմի: Սակայն մշտական միակողմանի զիջումների տրամաբանությունը տանում է ոչ թե դեպի կայուն խաղաղություն, այլ էսկալացիայի և ադրբեջանական նոր տարածքային ախորժակի, քանի որ թուլությունը միայն դրդում է ագրեսորին հետագա ճնշումների: Ստեղծված ճգնաժամային իրավիճակում հայկական ընդդիմությունը ստանում է բացառիկ պատմական հնարավորություն՝ հետ բերելու անցյալ տարիների քաղաքական ծանր կորուստները: Եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի տոկունություն ցուցաբերել, դիմակայել փողոցային սպառնալիքներին, շանտաժին և վարչաքրեական ճնշումներին, ինչպես նաև թույլ չտա հանրաքվեի նշանակումը, դա կդառնա լիովին լեգիտիմ առիթ՝ պահանջելու ղեկավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Փաշինյանի տրամաբանությունն աշխատելու է իր դեմ. քանի որ նրա առաքելությունը չի կարող ավարտվել առանց նոր Սահմանադրության, ապա այդ գործընթացի ձախողումը նշանակում է նրա թիմի անխուսափելի հեռացումը պետության կառավարումից: Հայաստանի ղեկավարության մեջ քաղաքական փոփոխությունները երկրի համար հնարավորություն են բացում Բաքվի հետ բանակցային գործընթացի իրական ռեստարտի համար, բայց արդեն հուսալի միջազգային միջնորդների ներգրավմամբ և ուժերի լիարժեք տարածաշրջանային հավասարակշռության վերականգնման հիման վրա: Մտածե՛ք այս մասին...»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ալիևի սահմանադրության» քարոզարշավը սկսվել է
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հումանիտար երկխոսություն Վաշինգտոնում․ Մելանյա Թրամփը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Alpha News / 33 minutes ago

Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան. Զախարովա
Alpha News / 1 hour ago

Փաշինյանը լեզու չի գտնում Պուտինի հետ. ԵՄ թե՞ ԵԱՏՄ. Բախտորոշ ընտրություն թե՞ քաղաքական մանիպուլացիա
Alpha News / 1 hour ago

Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոհսեն Ռեզայիին․ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են ռազմավարական երկխոսությունը
Alpha News / 1 hour ago
Related coverage

Բեկումնային օրեր են հայ-ռուսական հարաբերություններում. սկանդալային պնդում և ԵՄ-ին դիմելու անոնս
5TV Armenia / 24 minutes ago

Արաղչին և Ֆիդանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները
Sputnik Armenia / 36 minutes ago

Impatient Brussels and the Quick-to-Act Pashinyan
Aravot / 43 minutes ago

Блокируя открытие границы с Турцией, Баку способствует сохранению российских войск в Армении
Factor.am / 1 hour ago