Հայտնի է դարձել, որ 5 օր անց է կայանալու հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների վերաբերյալ ԵԱՏՄ նիստը, Հայաստանի գլխավոր դիվանագետը հույս է հայտնել, որ այդ սահմանափակման վերացումը կմեղմի հայ-ռուսական հարաբերությունները: ԵԱՏՄ-ից հեռանալու դեպքում Հայաստանին սպասվող վտանգների մասին ահազանգերը չեն խառնել Հայաստանի արտաքին քաղաքական ծրագրերը Եվրամիության հետ կապված. Փաշինյանը վստահեցրել է՝ փորձելու են հասնել նրան, որ հաջորդ տարի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնեն: