Ուկրաինացի զինծառայող Ալեքսանդր Պիլիպեցը ռուսական անօդաչուի հարվածից կորցրել է երկու ձեռքերն ու տեսողությունը, նաև ստացել դեմքի ծանր վնասվածքներ։ Շաբաթներ շարունակ կոմայի մեջ մնալուց հետո նա սկսել է ապաքինվել։ Այժմ փորձում է նոր կյանք սկսել՝ կնոջ և երեխաների աջակցությամբ։Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am