ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտի բարեփոխումների համատեքստում իրականացված աշխատանքները և արձանագրված արդյունքները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները համահունչ են միջազգային զարգացումներին և միտումներին։ Մեր նպատակն է, առաջատար երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում, ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու և մարդկային գործոնը նվազեցնելու միջոցով, ձևավորել թափանցիկ, արդյունավետ ու մարդակենտրոն մաքսային համակարգ»,- նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Մաքսային ոլորտի բարեփոխումներին ուղղված նախագծերի շրջանակում, նիստի ընթացքում ներկայացվել են «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները՝ միտված մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, և քննարկվել համակարգի գործարկման հետ կապված հարցեր»։ The post ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Infocom / 12 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 12 hours ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Infocom / 12 hours ago

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Infocom / 13 hours ago
Related coverage

«Թուրքիայի հետ այնպիսի լավ փոխըմբռնում ունենք, որ ցանկացած պահի հնարավոր է սահմանի բացումը»․ Արարատ Միրզոյան
Aravot / 10 minutes ago

Սամվել Կարապետյանի կալանքի որոշումն ապօրինի է, բողոքարկելու ենք. Ֆերոյան
Aravot / 18 minutes ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան
24TV / 24News / 21 minutes ago

Փաշինյանը վարում է կառավարության նիստը #ուղիղ
Pastinfo / 22 minutes ago