Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներիցնույնպես ստացել է 350.000-ականՀՀ դրամ կաշառք: Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով: Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվելկաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվելևս 6 անձի: Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլնդրամ գումարն առգրավվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան: —00—ՄԱ The post Երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ՔՆՆՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 7 hours ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 7 hours ago

#ՀՐԱՏԱՊ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՎ
24TV / 24News / 7 hours ago

#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 7 hours ago
Related coverage

Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել էՀայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին
Azg / 36 minutes ago

Աթենքում կացիններով զինված, սաղավարտներով անձինք հարձակվել են ուսանողական ժողովի մասնակիցների վրա․ կան տուժածներ | news.am
Infocom / 10 hours ago

Ինչպես հոլիվուդյան ֆիլմերի հնարքներով ստեղծել հաջողակ բրենդ
Armenian Business News (ABNews) / 11 hours ago

New Armath Engineering Makerspace Officially Opened in Iraq
Aravot / 11 hours ago