azatutyun.am Դեմոկրատական կուսակցությունը, ըստ հետընտրական հարցումների, հաղթում է ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում՝ վերցնելով Կոնգրեսի վերահսկողությունը Դոնալդ Թրամփի նախագահության մնացած ժամկետի համար։ Ըստ CBS News-ի կանխատեսումների՝ դեմոկրատները կստանան Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից առնվազն 229-ը, իսկ հանրապետականները՝ առնվազն 161-ը։ Սենատի 100 մանդատներից դեմոկրատները, ըստ կանխատեսումների, ստանում են 51-ը, իսկ հանրապետականները՝ 49-ը: Չնայած քվեների հաշվարկը դեռ ընթանում է և որոշ տեղամասեր դեռ նոր են փակվել, ըստ կանխատեսումների, դեմոկրատները մի շարք անակնկալ հաղթանակներ է տանում այն նահանգներում, որտեղ հանրապետականներն են իշխանության, այդ թվում՝ Տեխասում, Կանզասում և Օհայոյում։ Այս քվեարկության ժամանակ նաև մի շարք նահանգներում նահանգապետերի ընտրություն է անցկացվում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Դեմոկրատները հաղթում են և վերահսկողություն հաստատում Կոնգրեսում, Թրամփն ընդունում է արդյունքները | azatutyun.am appeared first on Infocom .