Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է։ Մայր Աթոռը շնորհավորել է Վեհափառին 27-րդ տարեդարձի առթիվ․ «Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, անսասանություն ու անսպառ եռանդ հովվապետական սրբազան առաքելության մեջ։ Այսօր, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս՝ ամուր մնալու մեր հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահելու քրիստոնեական այն արժեքները, որոնցով մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կրթել ու դաստիարակել է իր զավակներին։ Աղոթում ենք առ Աստված, որ Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ, որպեսզի դեռ երկար տարիներ, իբրև քաջ և բարի հովիվ, առաջնորդի մեր հավատավոր ժողովրդին Տիրոջ ճանապարհով՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի մեր երկրի»: —00—ՄԱ The post Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Լարված մթնոլորտ է ստեղծվել Սամվել Կարապետյանի տան մուտքերից մեկում, ԱԱԾ-ն հսկում է
24TV / 24News / 9 minutes ago

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը
24TV / 24News / 14 minutes ago

Դիմակավորված ԱԱԾ-ականները դուրս եկան Սամվել Կարապետյանի տնից
24TV / 24News / 19 minutes ago

Առավոտ 9-ին եկան, խուզարկում են, չեն թողնում ներս մտնենք․ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակի աշխատակից
24TV / 24News / 19 minutes ago
Related coverage

Վեհափա՛ռ Տեր, դուք սովորեցնում եք, որ հոգևորականի ուժը երբեմն ոչ թե պատասխանելու, այլ լռությամբ համբերելու, ոչ թե հակադարձելու, այլ աղոթքով տոկալու մեջ է. Տեր Մանուկ
168 Jham / 13 minutes ago

Մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից.Փաշինյանը խուճապից դրդված խուզարկություններ է իրականացնում
Alpha News / 47 minutes ago

Մայր Աթոռ․ Եկեղեցու առջև բազում մարտահրավերներ են, Վեհափառի առաջնորդությունը զորացնում է ամենքիս
PanArmenian / 1 hour ago
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է
Aravot / 3 hours ago