Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում հրապարակվել է «Իգդիրում վաճառականները ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը» վերնագրով նյութ, որտեղ առևտրականները թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում խոսում են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներից, փոխանցում է Ermenihaber.am -ը։ Ըստ հրապարակման՝ Իգդիրի առևտրականները ցանկանում են, որ բացվի Ալիջան սահմանային անցակետը։ Առևտրականներից մեկը նշել է. «Թող մարդիկ Հայաստանից գան և գնումներ կատարեն, առևտրականներին էլ է աշխատանք պետք»։ Նրանք նշել են, որ տնտեսական դժվարություններ ունեն և ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը։ Իգդիրի բնակիչների խոսքով՝ անցակետի բացմամբ քաղաքում առևտուրը կաշխուժանա, և տնտեսական ակտիվությունը կաճի։ Իգդիրում բանջարեղենի և մրգի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկն էլ ասել է. «Հիմա բոլորը տուժողի կարգավիճակում են։ Մենք ուզում ենք, որ աշխատանք լինի, և առևտրականների դեմքին ժպիտ հայտնվի։ Թող անցակետը բացվի, Հայաստանից մարդիկ գան և գնումներ կատարեն։ Առևտրականներին աշխատելու հնարավորություն է պետք»։ Մեկ այլ վաճառական, ուշադրություն հրավիրելով Իգդիրում տիրող տնտեսական լճացմանը, ասել է. «Սահմանային անցակետի բացումը բոլորին կուրախացնի։ Նախիջևանի անցակետը բաց է, բայց այնտեղից էլ սպասվող աշխուժությունը չկա։ Երբ մարդիկ չեն գալիս, առևտրականներն էլ են տուժում։ Առևտրականների մեծ մասը փակում է խանութը։ Ժողովուրդը տուժում է։ Ոչ մի անցակետ բավարար չափով ակտիվ չէ։ Գոնե Հայաստանի հետ սահմանային անցակետին ուշադրություն դարձնեն, որպեսզի այստեղի առևտրականներն էլ մի փոքր թեթևացած շունչ քաշեն։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի հետ սահմանային անցակետը բացվի»։ Մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև Իգդիրի տնտեսության զարգացմանը՝ ասելով. «Եթե Հայաստանի հետ սահմանի անցակետը բացվի, դա մեզ համար շատ լավ կլինի։ Աշխատանք կլինի, առևտուրը կաշխուժանա։ Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն ու առևտրականները նույնպես կուրախանան։ Աղքատ ու կարիքավոր մարդիկ գոնե մի փոքր կհանգստանան»։ –00—ՅՄ The post Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ազատ քվե»-ն և «Անկախ դիտորդ»-ը
24TV / 24News / 10 minutes ago

Մի րոպե… Հաջողություն ձեզ. ԱԱԾ պետը չպատասխանեց լրագրողների հարցերին
24TV / 24News / 11 minutes ago

Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ
24TV / 24News / 20 minutes ago

Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ-ի հաղորդագրությունը
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ, մեկ երեխա դուրս է գրվել, մյուսը վիրահատումից հետո ապաքինման փուլում է. Անահիտ Ավանեսյան
Aravot / 9 minutes ago

ԱԱԾ տնօրենը` Սամվել Կարապետյանին բերման ենթարկվելու մասին
Factor.am / 10 minutes ago

Ինչպես է ԱԱԾ-ն բերման ենթարկում Սամվել Կարապետյանին
Factor.am / 13 minutes ago

«Երեմյան» կաթնամթերքի փորձաքննության արդյունքները պարզ են. խախտում առկա չէ
Armenpress / 13 minutes ago