ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «վետո» գրությամբ գլխարկի լուսանկար՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները կանխատեսել են, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ կանցնեն դեմոկրատների վերահսկողության տակ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում վետո կդնի փաստաթղթերի վրա, մինչև օրենսդիրները չհամաձայնեն գործարքի։ Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կստանա Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg գործակալության կանխատեսումից։ Գործակալության հրապարակած Սենատի տեղերի բաշխման քարտեզի համաձայն՝ դեմոկրատները հասել են 51 տեղի նշագծին։ Այսպիսով, նրանք կապահովեն ինքնուրույն մեծամասնություն Կոնգրեսի վերին պալատի 100 տեղերից։ Մինչ ընտրությունները Սենատը վերահսկում էին հանրապետականները՝ ունենալով 53 տեղ՝ դեմոկրատների և նրանց խմբակցությանը միացած անկախ սենատորների 47 տեղի դիմաց։ Մեծամասնություն ստանալու համար դեմոկրատներին անհրաժեշտ էր հանրապետականներից խլել առնվազն չորս տեղ՝ պայմանով, որ պահպանեն իրենց բոլոր տեղերը։ Լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն կստանա նաև Ներկայացուցիչների պալատում։ Bloomberg-ի հաշվարկներով՝ դեմոկրատները Հանրապետական կուսակցությունից խլել են ութ տեղ, ինչը երկու անգամ ավելի է, քան մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ նվազագույն թիվը։ The post Թրամփը լրատվամիջոցների կանխատեսումներից հետո հրապարակել է «վետո» գրությամբ գլխարկի լուսանկար appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը լրատվամիջոցների կանխատեսումներից հետո հրապարակել է «վետո» գրությամբ գլխարկի լուսանկար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Alpha News / 1 hour ago

Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրությունը. «Ուժեղ Հայաստան»
Alpha News / 1 hour ago

Գագիկ Ծառուկյանի և գործով անցնող մյուս անձանց խափանման միջոցների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Alpha News / 1 hour ago
Related coverage

Ամեն օր մի բան պետք ա արվի,հակառակ դեպքում մենք 3 տարի հետո տեսնում ենք,որ նույն կետում ենք․Փաշինյան (տեսանյութ)
A1plus / 30 minutes ago

ԱԲ մակարդակով Հայաստանն ունի բավականին լավ ցուցանիշներ․ Անդրեասյան (տեսանյութ)
A1plus / 33 minutes ago

Ի՞նչ նոր փոփոխություններ են սպասվում կրթության ոլորտում․ Անդրեսայանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
A1plus / 34 minutes ago

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ
Pastinfo / 45 minutes ago