Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) և Դահուկային սպորտի ու սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հրապարակել են համատեղ զեկույց՝ լեռնադահուկային հանգստավայրերի օդերևութաբանական և կլիմայական սպասարկման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ զեկույցի նպատակն է աջակցել ձմեռային մարզաձևերի և զբոսաշրջության ոլորտին՝ ջերմաստիճանի բարձրացման ու ձնածածկույթի պայմանների վատթարացման պայմաններում։ «FIS-ի ներքին հաշվարկների համաձայն՝ 2025/2026 մրցաշրջանում եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է դահուկավազքի աշխարհի գավաթի 25 մրցավազք։ 2026 թվականին Արևմտյան Եվրոպայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ամենատաք ամառը։ Շոգն ու երաշտը բացասաբար են անդրադարձել Ալպերի սառցադաշտերի և ձնածածկույթի վրա։ Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի տվյալներով՝ ձնածածկույթի պահպանման տևողությունը կրճատվել է գրեթե բոլոր տարածաշրջաններում, հատկապես՝ ավելի ցածր բարձրություններում՝ միջինում յուրաքանչյուր տասնամյակում 5 օրով։ Կանխատեսումների համաձայն՝ առանց արհեստական ձյան Եվրոպայի 28 երկրների 2234 լեռնադահուկային հանգստավայրերի 53%-ը կբախվի ձյան անբավարարության շատ բարձր ռիսկի։ Իսկ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի միջին մակարդակի համեմատ ջերմաստիճանի 2°C բարձրացման դեպքում դրանք կարող են դառնալ տնտեսապես ոչ կենսունակ։ Սա ընդգծում է հարմարվողականության միջոցառումներում ներդրումների աճող անհրաժեշտությունը։ Արհեստական ձյուն արտադրող ենթակառուցվածքները բազմաթիվ հանգստավայրերում արդեն անհրաժեշտություն են դարձել՝ լեռնադահուկային սեզոնի կայուն ընթացքն ապահովելու համար։ Սակայն դրանց արդյունավետությունը կախված է օդի ջերմաստիճանի և խոնավության համապատասխան պայմաններից։ Արհեստական ձյան արտադրության համար ջրի հասանելիությունը կարող է լրացուցիչ խոչընդոտ դառնալ այն տարածաշրջաններում, որտեղ ամառային տեղումները նվազում են, իսկ սառցադաշտային սնուցմամբ գետերի թիվը՝ կրճատվում։ Ձյան արտադրության համար էներգետիկ ծախսերը նույնպես կարող են աճել՝ ինչպես ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում արտադրության արդյունավետության նվազման, այնպես էլ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց
Factor.am / 19 minutes ago

Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 32 minutes ago

Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
Factor.am / 42 minutes ago

Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
Factor.am / 51 minutes ago
Related coverage

Նիկոլ Փաշինյանի գաղտնի պլանը
168 Jham / 11 minutes ago

Փաշինյանը ցանկանում է ինտեգրվել Եվրոպային՝ միաժամանակ մնալով ռուսական կառույցներում
Noyan Tapan TV / 12 minutes ago

Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից
Noyan Tapan TV / 12 minutes ago

Փաշինյանի շտապողականությունը պատահական չէ․ Ալիևն է նրան շտապեցնում
Noyan Tapan TV / 12 minutes ago