Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրությունները, ցավոք, հաճախ վատի և վատագույնի միջև կայացվող որոշում են։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է բժիշկ, համայնքային-հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանը։ «Դա վերաբերում է ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին։ Ուստի Հայաստանում չպետք է մտածեն, թե նման իրավիճակը միայն իրենց մոտ է. ամենուր էլ նույնն է»,- նշել է նա։ Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու իր քաղաքացիական իրավունքին և նախապատվություններին՝ Յունոնա Հակոբջանյանը նշել է, որ արդեն կողմնորոշվել է և պատրաստվում է քվեարկել։ Խոսելով քաղաքական ուժերի մասին՝ նա ընդգծել է, որ Կալիֆոռնիայում դեմոկրատների կառավարման տարիներն իր հիշողության մեջ ասոցացվում են BLM (Black Lives Matter) շարժման ընթացքում տեղի ունեցած անկարգությունների, խանութների թալանի և պայթյունների հետ, ինչը որևէ համակրանք չի առաջացնում իր մոտ։ «Դեմոկրատները շատ ուժեղ են պատրաստվում ընտրություններին. նրանք բոլորին հորդորում են գնալ քվեարկության, նույնիսկ աշխատավայրերում հատուկ ժամեր են հատկացնում, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքային ժամերին մասնակցել ընտրություններին»,- ասել է Հակոբջանյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ում ընտրությունները վատի և վատագույնի միջև են. Յունոնա Հակոբջանյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Գագիկ Ծառուկյանի և գործով անցնող մյուս անձանց խափանման միջոցների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
Alpha News / 21 minutes ago

Հայկական «Դլե յամանն» ու ռուսական ժողովրդական երգը՝ Զառայի նոր ստեղծագործությունում
Alpha News / 36 minutes ago

Կարեն Թորոսյանի ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույնների ցանկում
Alpha News / 1 hour ago

ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդել են նաև տնտեսական գործոնները․ Հայկ Տեր-Ներսիսյան
Alpha News / 1 hour ago
Related coverage

Հայաստանին է նվիրված Jungle world շաբաթաթերթի 40-րդ համարը
Azg / 15 minutes ago

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 22 minutes ago

Velayati Warned That Tehran Still Considers the Creation of TRIPP a Red Line
Aravot / 22 minutes ago

#ՀԻՄԱ. ՔՊ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2027 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 22 minutes ago