Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Միացյալ Նահանգներում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Կանխատեսումների համաձայն, դեմոկրատները կարող են վերահսկողության տակ առնել Կապիտոլիումը. որքանո՞վ է այս հեռանկարը բխում ամերիկահայերի ու Հայաստանի շահերից: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Դե եթե հավատանք սոցհարցումներին, ապա դեմոկրատները բոլոր շանսերն ունեն հաղթելու ոչ միայն Ներկայացուցիչների տանը, այլ՝ միգուցե նույնիսկ վերահսկողության տակ առնեն նաև Սենատը: Մի կողմից հաշվի առնենք այն, որ Հայաստանի ղեկավարությունը կարևոր համաձայնություններ ունի հանրապետական վարչակազմի հետ, որը պակաս ինքնուրույն կլինի իր քաղաքականությունն իրականացնելու հարցում, եթե դեմոկրատները հաղթեն»,-ասել է Երկանյանը: Ո՞ր ընտրատարածքներում է տեղի ունենալու մեր համար ամենակարևոր պայքարը: Իսկ ո՞րն է ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների նպատակը: Հայկական ծագում ունեցող գործիչներ կա՞ն կոնգրեսականների ու սենատրոների թեկնածուներ թվում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: