Սքաութ Թուֆանքջյանը ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող է՝ իռլանդական և հայկական արմատներով, որի աշխատանքները նշանակալի հետք են թողել ժամանակակից համաշխարհային վավերագրական լուսանկարչության մեջ։ Նա ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 3-ին՝ Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ)։ 2000 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության և պետական կառավարման բակալավրի աստիճան։ Արաբերենի ազատ տիրապետումը ևս նպաստել է նրա՝ լուսանկարչության նկատմամբ խորքային, հետազոտական մոտեցման ձևավորմանը։ Թուֆանքջյանին համաշխարհային ճանաչում է բերել Բարաք Օբամայի առաջին նախագահական նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ 2006-2008 թվականներին։ Ամբողջ ընտրարշավի ընթացքում աշխատելով որպես անկախ լուսանկարիչ՝ նա կատարել է ավելի քան 12 հազար լուսանկար, որոնք հետագայում ամփոփվել են «Այո մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմությունը նախագահական քարոզարշավի ժամանակ» բեսթսելլեր գրքում։ 2012 թվականին Սքաութ Թուֆանքջյանը հրապարակել է Բարաք Օբամայի հայտնի լուսանկարը, որտեղ նախագահը գրկել է իր տիկնոջը` Միշելին։ Սոցիալական ցանցերում հրապարակվելուց հետո լուսանկարն աննախադեպ տարածում է գտել՝ ռեկորդային թվով հավանումներ և վերահրապարակումներ հավաքելով։ Ֆոտոլրագրողի կարիերայի կարևոր ուղղություններից են եղել նաև հակամարտությունների գոտիներում և հումանիտար ճգնաժամերի վայրերում իրականացված աշխատանքները։ Թուֆանքջյանը լուսաբանել է 2010 թվականի ավերիչ երկրաշարժը Հայիթիում, Արաբական գարնան իրադարձություններն ու 2011-2012 թվականների Եգիպտական հեղափոխությունը։ Նա աշխատել է նաև Գազայում, Լիբանանում և Սիրիայում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 2015 թվականին, Սքաութ Թուֆանքջյանը ներկայացրել է բազմամյա լուսանկարչական նախագիծ և «There Is Only the Earth: Images from The Armenian Diaspora Project» գիրքը։ Վեց տարի շարունակ նա ճանապարհորդել է աշխարհի տարբեր երկրներով՝ Բրազիլիայից և Եթովպիայից մինչև Ֆրանսիա և Կանադա՝ լուսանկարելով հայկական սփյուռքի ներկայացուցիչներին և գրի առնելով նրանց անձնական պատմությունները։ Թուֆանքջյանի աշխատանքներն առանձնանում են հերոսների նկատմամբ խոր կարեկցանքով և լուսանկարի միջոցով մարդկային պատմություններն ու ժամանակաշրջանի շունչը փոխանցելու կարողությամբ։ The post Օբամայի նախընտրական քարոզարշավից մինչև հայկական սփյուռքի պատմությունները․ Սքաութ Թուֆանքջյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օբամայի նախընտրական քարոզարշավից մինչև հայկական սփյուռքի պատմությունները․ Սքաութ Թուֆանքջյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

«Օդը լի է աղոթքով»․ բրիտանացի բլոգերը ներկայացրել է Հայաստանի գեղեցիկ տեսարժան վայրերը
Alpha News / 29 minutes ago

Գագիկ Ծառուկյանի և գործով անցնող մյուս անձանց խափանման միջոցների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
Alpha News / 54 minutes ago

Հայկական «Դլե յամանն» ու ռուսական ժողովրդական երգը՝ Զառայի նոր ստեղծագործությունում
Alpha News / 1 hour ago

Կարեն Թորոսյանի ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույնների ցանկում
Alpha News / 1 hour ago
Related coverage

Մայքլ Ջոն Ստեֆան. Հնդկաստանի հայոց ժառանգության պահապանը
Azg / 52 minutes ago

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Shant News / 1 hour ago

Քանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են թմրամիջnց տեղադրող 19 և 20-ամյա երիտասարդներ
168 Jham / 1 hour ago

Նոր Նորքում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա կառուցված ապօրինի ավտոտնակները
Shant News / 1 hour ago