Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել: Այս մասին հայտնում են նախարարությունից։ «ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19:00 (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում, Արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- նշված է հաղորդագրությունում։ The post ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ
Infocom / 7 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 7 hours ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Infocom / 7 hours ago

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Infocom / 7 hours ago
Related coverage

Նոյեմբերի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 6 hours ago

Առանց թույլտվության տեղադրված 22 գովազդային վահանակ ապամոնտաժվել է
Shant News / 6 hours ago

Համաձայնագիրը ստորագրեցինք, գործողությունները կլինեն քայլ առ քայլ. Հրանտ Բագրատյան.
Aravot / 6 hours ago

ՀՀ դեսպանը ֆրանսիացի ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
168 Jham / 7 hours ago