Եվրամիությունում ընդլայնվելու հարցում ուժեղ քաղաքական կամք կա, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Եվրամիության ակնկալիքները կարող են հանդիպել։ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2↓026»-ի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս պահին ո՞ր կետում է ԵՄ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին։ Հարցին, թե ի՞նչ ժամկետներում կարող է Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել, վարչապետը նշել է. «Ես կարծում եմ, որ եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել։ Բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության վրա։ Եվ մեր թիրախն է վիզաների ազատականացմանը հասնել 2029 թվականին։ Դա կլինի հերթական շատ կարևոր փուլը Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք կարող ենք ասել, որ հիմա մենք սկսել ենք մի գործընթաց, որը մեզ բերելու է վերջնական որոշման, որպեսզի դիմենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Շատ կարևոր է, որ և՛ Հայաստանի, և՛ Եվրոպայի պաշտոնյաները համաձայն են մեկ շատ կարևոր բանում, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամենաբարձր կետում են, որ մենք երբևէ ունեցել ենք»,-ասել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը հայտնել է, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ՈւՂԻՂ․ Բազմազավակ ընտանիքներին տներ կտրամադրվեն․ինչ է քննարկում Կառավարությունը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները․ Ֆիցո
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

«Կաթնամթերքի ոլորտում հայտնաբերված բոլոր խախտումները հանրայնացվել են»․ ՍԱՏՄ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում է
ABC Media / 28 minutes ago

ՈւՂԻՂ. Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
News.am / 33 minutes ago

Կարապետյանը կալանավորվեց.Ընդդիմությունը գնում է համախմբման.Ողբերգություն Երևանում.alphanewsroom
Alpha News / 39 minutes ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 48 minutes ago